Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2011 14:20
Հայաստանի առևտրային բանկերը կզրկվեն հիմնական միջոցները գնահատելու արտոնությունից
ԱրմԻնֆո. ՀՀ խորհրդարանը նոյեմբերի 29-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՚ ՀՀ օրենքում:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի խոսքերով, այսուհետ բանկերը սեփական միջոցների գնահատելիս չեն ունենա արտոնություններ: Մինչ այդ բանկերը, ի տարբերության տնտեսությնա իրական հատվածի, կարող էին ինքնուրույն վերագնահատել իրենց սեփական միջոցները, ինչը վերջնական արդյունքում ազդում էր շահութահարկի բազայի վրա: Այսպիսով, բանկերը և մյուս առևտրային կառույցները կօգտվեն մասնագիտացված կառույցների ծառայությունից, տնտեսվարող բոլոր սուբյեկտների հետ հայտնվելով միասնական հարկային դաշտում: