Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2011 18:16
Ամանորյա տոների կապակցությամբ ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսակ:
ԱրմԻնֆո. Դեկտեմբերի 1-ից 30-ը ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է նոր դրամային ավանդատեսակ ՙChristmas club՚` տոկոսների ամենամսյա հաշվեգրմամբ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռվում հաճախորդներին ներդնել ավանդ`ավանդի սկզբնական գումարի ավելացման հնարավորությամբ: Այսպիսով` տարվա ընթացքում կուտակած գումարը կարելի է հետ ստանալ տարեվերջին`2013 թվականի ամանորյա ծախսերը հոգալու նպատակով: Ավանդի նվազագույն չափը` 20.000 ՀՀ դրամ, ժամկետը` 366 օր, տարեկան տոկոսադրույքը`10%:
ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից: Բանկը հանդիսանում է ռուսաստանյան «ազպրոմբանկե-ի դուստր ձեռնարկությունը: