Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2011 20:23
Հայաստանի ֆինանսական հատվածի արտաքին պարտքը 2011 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 1.312 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները ուղղակի և պորտֆելային ներդրումների տեսքով, ինչպես նաև վարկերի տեսքով 2011 թվականի հունվր-սեպտեմբեր ամիսներին ստացել են 1.312 մլրդ.դոլար, որտեղ Օտարերկրյա ուղղակի ներդրումները ¥ՕՈւՆ¤ կազմել են 57.5 մլն.դոլար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ամենամեծ ներդրումները ստացվել են Ռուսաստանից` 457 մլն.դոլար ¥այդ թվում ՕՈՒՆ` 19.6 մլն.դոլար¤, որը կազմում է օտարերկրյա ընդհանուր ներդրումնրի 35%-ը: Երկրորդ տեղում միջազգային կառույցներն են` 113.8 մլն.դոլար ¥այդ թվում ՕՈՒՆ` 206.8 հազ.դոլար¤`8.7%: Երրորդ տեղում է Լատվիան` 43 մլն.դոլար` 5.7%: Այնուհետև հաջորդում են Մեծ Բրիտանիան` 41.7 մլն.դոլար և 3.2%, Լյուքսեմբուրգը` 32.7 մլն.դոլար և 2.5%:
Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպոթյունները Մեծ Բրիտանիայից ստացել են 25.8 մլն.դոլարի ներդրումներ, Լիբանանից`16.3 մլն.դոլար, Ղազախստանից` 15 մլն.դոլար, Ֆրանսիայից` 14.9 մլն.դոլար, Հունաստանից` 10 մլն.դոլար, ԱՄՆ-ից` 6.3 մլն.դոլար, Վիրջինյան կղզիներից` 4.7 մլն.դոլար, Կայմանյան կղզիներից` 4 մլն.դոլար, Նիդերլանդներից` 1.3 մլն.դոլար, Իրանից` 719.3 հազ.դոլար: Ամենափոքր ծավալով ներդրումներն ստացվել են Կիպրոսից` 1.4 հազ.դոլար:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի միջոցով իրականացվում է 15 միջազգային ծրագիր: Առևտրային բանկերի կանոնադրական կապիտալներում իրենց ներկայությունն ունեն ռուսաստանյան, ուկրաինական, ղազախստանյան, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական, բրիտանական, ավստրիական, շվեյցարական, արգենտինյան, լիբանանյան, իրանական, ինչպես նաև EBRD, IFC, KfW և OFID կազմակրպությունների կապիտալները:
Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում առկա են լատվիական, ամերիկյան, բրիտանական,ֆրանսիական և ռուսաստանյան կապիտալները: 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 բանկ և 31 վարկային կազմակերպություն: