Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2011 17:19

Rietumu Banka Հայաստան է եկել ոչ միայն կապիտալի համար…


ԱրմԻնֆո. Լատվիական խոշորագույն բանկերից մեկի` Rietumu Banka կողմից Հայաստանի շուկա դուրս մուտք գործելու մասին երկրի բանկային շրջանակներում խոսում էին դեռևս ընթացիկ տարվա կեսերին: Իսկ օրերս Հայաստանի Կենտրոնական բանկը Rietumu Banka-ին տրամադրեց ներկայացուցչություն բացելու լիցենզիա և պաշտոնական թույլտվություն : Այժմ լատվիական բանկի գրասենյակը լիովին պատրաստ է իր սկզբնական առաքելությանը, միավորելով Rietumu Banka մայր բանկի և հայ հաճախորդների` ունևոր մասնավոր անձանց և կորպորատիվ հաճախորդների շահերը: Տեղական շուկայում կառաջարկվեն ինչպես Rietumu-ի ծառայությունները, որոնք արևմտյան պրակտիկայում արդեն մեծ պահանջարկ են վայելում, այնպես էլ հայկական առևտրային բանկերի հետ համատեղ պրոդուկտներ: Ընդ որում, տեղական բանկերի հետ Rietumu-ն չի ցանկանում մրցակցել, մնալով միայն ներկայացուցչության կարգավիճակում: Հայկական շուկայում լատվիական բանկի գործունեության առանձնահատկությունների մասին է ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատմում Հայաստանում Rietumu Banka-ի ներկայացուցչության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը, ով երկար տարիներ առանցքային պաշտոններ է զբաղեցրել երկրի բանկային համակարգում:

Պրն.Գրիգորյան, տարբեր երկրներում գործող Rietumu Banka-ի ներկայացուցչությունները խթանում են եվրոպական շուկաների նկատմամբ ունևոր մասնավոր անձանց հետաքրքրության բարձրացմանը: Այսօր Հայաստանում նույնպես քիչ չեն հարուստները, որոնք, մի շարք պատճառներով, իրենց հարաբերությունները կառուցում են եվրոպական կառույցների, և ընդհանրապես, Եվրոպայի երկրների հետ: Ֆինանավորման ո՞ր ուղղություններն են, որ Rietumu Banka-ն առաջնահերթային է համարում Հայաստանի համար:

Նախ կուզենայի նշել, որ Rietumu Banka իր ներկայացուցչությունը որոշեց բացել հատկապես Հայաստանում, քանի որ ձգտում է հետագայում խորապես համագործակցել այստեղ արդեն գոյություն ունեցող հաճախորդների հետ, ինչպես նաև հետևողականորեն մոնիտորինգի ենթարկել նրանց գործունեությունը: Բացի այդ, Հայաստանի քաղաքացիների կողմից եվրոպական բանկային ծառայությունների նկատմամբ պահանջարկն աստիճանաբար աճում է: Այդ պատճառով էլ ներկայացուցչությունը, որն ինքնուրույն չի իրականացնի գործառնություններ, կգործի որպես մի մարմին, որը տեղական հաճախորդներին կկապի Ռիգայում գտնվող մայր-բանկի հետ: Հանդես գալով որպես կուտակիչ կազմակերպություն, ներկայացուցչությունը կընտրի հայ հաճախորդների հետաքրքիր նախագծերը, վերջնական որոշումերի կայացման համար դրանք ներկայացնելով բանկի վարչությանը: Իհարկե, մեր բանկն ունի նաև ամբիցիաներ, ցանկանալով հայ հաճախորդների համար դառնալ <դեպի Արևմուտք յուրօրինակ կամուրջ>:

Ներկայացուցչության հիմնական գործունեության մեջ ընդգրկված կլինեն տնտեսության այն ոլորտների մարկետինգային հետազոտութոյւնների իրականացումը, որտեղ մայր բանկը կորոշի կատարել ներդրումներ: Հայաստանում ներդրումային նախագծերի իրականացման նկատմամբ բաժնետերերի պատրաստակամությունը հիմնավորված է երկրի քաղաքական և տնտեսական կայունությունով: Այսպիսով, լատվիական բանկի գործունեության հիմնական ուղղութուններից կլինի նաև ուղղակի մասնակցությունը հայկական ընկերությունների կապիտալներին: Ներկա պահին Ռիգայում մշակվում են Հայաստնում իրականացվելիք ներդրույմային քաղաքականության կոնկրետ ուղղությունները: Դրանք կարող են լինել էներգետիկ ոլորտի ներդրումներ, մասնավորապես, փոքր ՀԷԿ-երի գծով, ինչպես նաև լեռնարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների ներդրումներ:

Բանկի գործունեության մյուս ուղղությունն առևտրի ֆինանսավորումն է: Մեզ հետաքրքրում են այն ձեռնարկություններն ու արտադրությունները, որոնք առաջին հերթին ունեն արտահանման կողմնորոշում: Այսօր հանրապետության խոշոր տնտեսվարող սուբյեկտներն արդեն հետաքրքրություն են ցուցաբերում այդ ծառայության նկատմամբ, հաշվի առնելով, որ իրենք էլ սեփական բեռնափոխադրումների համար հաճախ օգտվում են Լատվիայի 3 միջազգային` Ռիգայի, Վենտսպիլսի և Լիեպայի նավահանգիստներից:

Ինչո՞վ կարող է լատվիական բանկը նախընտրելի լինել հայ հաճախորդներին, բացի նրանցից, որոնք արդեն գործարար կապեր ունեն Լատվիայի հետ:

Հաճախորդների վստահությունը կնվաճենք որակյալ սպասարկման միջոցով: Rietumu Banka-ն գործունեության 20 տարիներին իր քաղաքականութոյւնը զարգացրել է, հաշվի առնելով այն գործոնը, որ իր հաճախորդները փողատեր, իսկ ծառայությունների մատուցման հարցերում` կամակոր անձինք են: Rietumu Banka-ի տեխնոլոգիապես հագեցված ծառայությունները ոչնչով չեն զիջում այնպեսի <ֆինանսական շնաձկների> նույնանման ծառայություններին, ինչպեսիք են շվեյցարական, ֆրանսիական կամ գերմանական բանկերը, սակայն, սակագների գծով նրանք զգալիորեն ավելի մրցունակ են: Գլխավորն այն է, որ մենք մեր հաճախորդների հետ կառուցում ենք երկարաժամկետ և վստահելի հարաբերություններ: Մենք չենք զբաղվում պարզապես վարկավորումով, այլ աշխատում ենք անհատապես: Մեր հաճախորդներին տրամադրում ենք վարկային գործարքը ձևակերպելու ամբողջական ծառայություններ, ապահովում անհատական մենեջերով, ապահովելով նաև անհրաժեշտ ֆինանսական փաստաթղթերով, կախված նախագծի էությունից: Հետաքրքրական է, որ Rietumu Banka-ի աշխատակիցները, սկսած մենեջերներից, հաճախորդների կողմից ընկալվում են ոչ թե որպես պաշտոնական կլերկներ, այլ որպես պրոֆեսիոնալներ, որոնցից յուրաքանչյուրը մեծ պատասխանատվությամբ պատրաստ է զրուցել ցանկացած հաճախորդի հետ:

Rietumu Banka-ի ծառայութոյւններից մեկն էլ խոշոր ավանդային հաշիվ բացելուց հետո հաճախորդներին Լատվիայում կացություն ապահովելու հնարավորությունն է: Ինչպիսի՞ն են այդ ծառայության պայմանները, և, Ձեր կարծիքով, որքանո՞վ այն պահանջված կլինի հարուստ հայերի շրջանում:

Այն հայ գործարարները, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել Եվրոպայում, արդեն մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ ծառայության նկատմամբ: Քանի որ Լատվիան հանդիսանում է Եվրամիության անդամ, հետևաբար, կացության հնարավորություն ունեցողը 5 տարիների ընթացքում իրավունք է ստանում անարգել տեղաշարժվել Շենգենյան գոտու բոլոր երկրներով: Դա շատ ավելի հարմար է գործարարների համար, քանի որ երկար ժամկետով նրանց ազատում է ստանդարտ մուլտիվիզաներ ստանալու քաշքշուկներից: Այս ծառայությունը ներառում է 3 տարբերակ, որոնք ուղղված են ներդրումների ներգրավմանը, չէ որ Լատվիայի տնտեսության համար այդ երևույթը նշանակալից է: Մասնավորապես, Լատվիայում կացության իրավունք կարելի է ստանալ ընդամենը 1 ամսով, 70-150 հազ.եվրո արժեքով անշարժ գույք ձեռք բերելու միջոցով: Երկորդ տարբերակը Լատվիայում կացության իրավունքի ստացումն է Rietumu Banka-ում 5 տարով տեղադրելով 300 հազ.եվրո գումարով սուբօրդինացված ավանդ: Դա լիովին հարմար է, քանի որ ավանդատիրոջը բերում է բավականին բարձր տոկոսային եկամուտներ: Երրորդ տարբերակը լատվիական որևէ ընկերության կապիտալում առնվազն 36 հազ.եվրոյի ներդրում ունենալն է: Ընդ որում, այդ ընկերության շահութահարկի ընդհանուր չափը վերջին 3 տարիներին պետք է կազմի առնվազն 28 հազ.եվրո:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Rietumu Banka-ի դուստր ձեռնարկություններից մեկը մատուցում է օֆշորային ընկերությունների գրանցման և կառավարման ծառայություններ: Գաղտնիք չէ, որ օֆշորային գրանցումները մասսայականթյուն են վայելում նաև հայկական ընկերությունների, այդ թվում նաև առևտրային բանկերի շրջանում: Որքանո՞վ է Rietumu-ն պատրաստ աջակցել հայկական ընկերություններին օֆշորային բիզնեսը ձևակերպելու հարցում:

Ֆինանսական հոսքերի կառուցումն ու օպտիմալացումը յուրաքանչյուր գործարարի անձնական գործն է, որը ձգտում է օրենքի շրջանակներում ստանալ առավելագույն շահույթ: Այս առումով Rietumu Banka-ն բաց խաղ է վարում իր հաճախորդների հետ: Շրջանառվող ստերեոտիպերն այն մասին, որ բալթյան բանկերը <լվացքի մեքենաներ են>, չի համապատասխանում իրականությանը, համենայն դեպս`Rietumu Banka-ի պարագայում: Այս բանկում անգամ ֆիզիկական անձանց համար հաշվի բացումը հիշեցնում է կատարողական ընթացակարգ, քանի որ հաճախորդը պարտավոր է մանրամասն ներկայացնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնավորում են նրա ֆինանսական հոսքերը: Rietumu Banka-ն աշխատում է խոշոր բիզնեսի հետ և նրա համար թանկ է իր հեղինակությունը: Թե որքանով Հայաստանը որպես պետություն, կամ էլ հայկական ընկերությունները կկարողանան Rietumu Banka-ի կողմից դիտարկվել օֆշորային գործարքի տեսանկյունից, գտնում եմ, որ դեռևս վաղ է այդ մասին խոսելը:

Rietumu Banka տարբեր երկրներում ունի նաև դուստր լիզինգային ընկերություններ: Հաշվի առնելով Rietumu-ի կողմից տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում նաև գլուղատնտեսությունում ներդրումներ իրականացնելու պլանները, իրատեսակա՞ն է արդյոք Հայաստանում լիզինգային կառույցի հիմնումը:

Rietumu-ի լիզինգային ընկերություններն այսօր գործում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, իսկ հետագայում, ինչու ոչ, նաև Հայաստանում: Դա ժամանակի և շուկայի ուսումնասիրության հարց է, և եթե մենք զգանք լիզինգային ծառայութոյւնների համապատասխան պահանջարկ, ապա ընկերություն կբացենք:

Լատվիական բանկը հետաքրքրություն է դրսևորում նաև տարբեր բանկերի հետ համատեղ նախագծերի իրականացմանը: Նախատեսվո՞ւմ է արդյոք նման համագործակցություն հայկական բանկերի հետ:

Այո, Rietumu Banka-ը նախատեսում է հայկական բանկերի հետ զարգացնել համագործակցությունը, այդ թվում նաև որոշ համատեղ նախագծերի շրջանակներում: Մասնավորապես, մենք արդեն երկրի որոշ խոշոր բանկերի առաջարկել ենք ինտերնետ-էկվայրինգի նախագիծը և զգացել ենք նրանց հսկայական հետաքրքրությունը: Ինտերնետի և վարկային քարտի միջոցով վճարումների զարգացումը, շահավետ պայմաններով, ոչ միայն խթանում է անկանխիկ վճարումների ավելացմանը, այլ նաև հաճախորդներին ապահովում է որոշ ապրանքներով, որոնք վաճառելու համար հարկավոր է ունենալ խանութներ, օրինակ, Երևանի Հյուսիսային պողոտայում: Եվ դա բավականին զարգացած պրակտիկա է աշխարհում: Սակայն նախագծերի իրականացման առանձնահատկությունները հայտնի կդառնան 2012 թվականի սկզբին:

Շնորհակալություն

Զրույցը վարեց Լիլիթ Ասլանյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
25.12.2025
RUB4.890.05
USD381.510.05
EUR450.030.06
GBP515.610.07
CAD279.040.03
JPY24.460.00
CNY54.460.08
CHF484.830.07