Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2011 16:18
2011 թվականի 10 ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալներն աճել են 27.7 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի հոկտեմբերին աճել են 3%, կազմելով 1.2 տրլն. դրամ կամ 3.17 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 37.2%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.171 տրլն.դրամ կամ 3.08 մլրդ.դոլար, հոկտեմբերինաճելով 4%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 39.7% կամ 464.7 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 60.3% կամ 706.5 մլրդ.դրամ: 2011 թվականի հոկտեմբերին դրամային վարկավորումը աճել է 2.4%, իսկ արտարժութային վարկավորումը` 3.6%:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 2% կամ 23.5 մլրդ.դրամ, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 1% կամ 11.4 մլրդ.դրամով: Երկարաձգված վարկերի ծավալը հոկտեմբերին կրճատվել է 14%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը աճել է` 32.5%-ով:
Երկարաձգված վարկերի կազմում 51.5% կամ 12.2 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 99.8%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հոկտեմբերին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքները բարձրացել են 0.2 տոկոսային կետով, իսկ տարվա կտրվածքով իջել են 1.08 տոկոսային կետով, մինչև 17.89%: