Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2011 19:22
Հայկական բանկերի հաճախորդների թիվը մեկ տարում աճել է 16.6%, մինչև 1.261 մլն.
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի հաճախորդների բազան 2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1.191 մլն. ֆիզիկական և 69.412 հազ.իրավաբանական անձ: ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 1.261 մլն.հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 2.024 մլն. հաշիվներ, որոնցից 1.882միլիոնը պատկանել են ֆիզիկական, իսկ 141.9 հազարը` իրավաբանական անձանց:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հոկտեմբերին Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան ավելացել է 0.5% կամ 6.778 հազարով, տարեկան կտրվածքով բանկերի հաճախորդների թիվն աճել է 16.6% կամ 179.886 հազարով: Ընդ որում, ֆիզիկական անձանց թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 17.5% կամ 177.683 հազարով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 3.3% կամ 2203-ով:
2011 թվականի հոկտեմբերին իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների թիվն ավելացել է 0.8% կամ 15.519 հազարով: Նշված ժամանակահատվածում իրավաբանական անձանց հաշիվներն ավելացել են 1.1% կամ 1568-ով, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները` 0.7% կամ 13.951-ով: