Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2011 20:35
HSBC Բանկ Հայաստանը ճանաչվել է ՙՏարվա բանկը Հայաստանում՚
ԱրմԻնֆո. ՙHSBC Բանկ Հայաստան՚-ը արժանացել է բրիտանական հեղինակավոր The Banker պարբերականի կողմից անցկացվող «2011 թվականի Տարվա Բանկըե մրցանակաբաշխության ՙՏարվա Բանկը Հայաստանում՚ մրցանակին: Լոնդոնում կայացած պաշտոնական արարողությանը մրցանակը ստացել է ՙHSBC Բանկ Հայաստան՚-ի Տնօրենների Խորհրդի անդամ Մարկ Էմմերսոնը: Ընդհանուր առմամբ, Էյչ-Էս-Բի-Սի-ն արժանացել է վեց մրցանակի, ներառյալ` HSBC Խմբի ՙ2011 թվականի Տարվա Բանկ՚ ճանաչվելը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Իր գոյության 12-րդ տարում The Banker պարբերականի կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը դարձել է ոլորտի ամենահեղինակավորներից մեկը: Հաղթողներն ընտրվել են ակտիվների աճ, շահութաբերություն, ռազմավարական հարաբերություններ, հաճախորդների սպասարկում, մրցակցային սակագներ, նոր ծառայություններ, ինչպես նաեւ հետճգնաժամային փուլում փոքր և միջին ձեռնարկություններին ցուցաբերվող աջակցությունը չափանիշներով: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն The Banker պարբերականի 2011 թվականի դեկտեմբերյան համարում:
ՙThe Banker հեղինակավոր ամսագրի այս մրցանակը ևս մեկ անուղղակի վկայությունն է մեր ռազմավարության հաջողության. նպատակաուղղված ընդլայնողական քաղաքականություն, նորարարական ծառայությունների ներմուծում, կապիտալի և ռիսկերի արդյունավետ կառավարում, ծախսերի խիստ վերահսկում բոլոր ոլորտներում` ի շահ հաճախորդների և այլ շահառուների՚, - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանե-ի լխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
Ըստ HSBC Բանկ Հայաստանի տվյալների, 2011 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկի շահույթը հարկումից հետո կազմել է 4.6 միլիարդ ՀՀ դրամ` 53 տոկոսի աճ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կապիտալի եկամտաբերությունը կազմել է 24 տոկոս` 3 տոկոսի աճ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2.5 միլիարդ դրամ` 169 տոկոսի աճ 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ակտիվները կազմել են 174 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 20 տոկոսով, հաճախորդներին տրված համախառն վարկերը կազմելեն 104 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 21 տոկոսով, հաճախորդների ավանդները կազմել են 114.5 միլիարդ ՀՀ դրամ` տարեսկզբի համեմատ աճելով 9 տոկոսով: