Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2011 20:34
Թանկարժեք մետաղները գներն սկսեցին բարձրանալ
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում ոսկին, արծաթը և պալադիումը թանկացել 2.5%, իսկ պլատինն աննշան էժանացել է հարնապետությունում գրանցելով թանկարժեք մետաղների գների 1.7% միջին աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի դեկտեմբերի 5-11-ը ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21218.71 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 1.7%, արծաթի գինը` 396.47 դրամ, աճելով 2.2%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 18996.19 դրամ, 0.7% շաբաթական անկումով, պալադիումի գինը` 7479.54 դրամ` աճելով 3.5%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 32.3%, արծաթի գինը` 17%, իսկ պլատինի և պալադիումի գներն իջել են համապատասխանաբար` 4.7% և 14.4%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 7.6%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%, երրորդ եռամսյակում` 3.9%: Առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 12.3%, հիմնականում արծաթի` 26.5% և ոսկու`15.1% գների աճի շնորհիվ, իսկ պլատինը և պալադիումը թանկացել են 3-4%: Երրորդ եռամսյակում ոսկին թանկացել է 15%, արծաթը` 6.7%, պլատինը` 1.2%, իսկ պալադիումն էժանացել է 7.4%: Հոկտեմբերին թանկարժեք մետաղներն էժանացել են 11.3%, մասնավորապես, ոսկին` 5.7%, արծաթը`16.6%, պլատինը`12%, պալադիումը`11%: Նոյեմբերին թանկարժեք մետաղները կրկին թանկացան 1.6%, մասնավորապես, ոսկին` 4.2%, արծաթը`1.8%, պլատինը`3.4%, իսկ պալադիումն էժանացել է 3%:
Դեկտեմբերի 5-ին միջազգային բորսաներում ոսկու գինը տատանվել է կապված եվրոգոտու լավատեսական հեռանկարների հետ: Սակայն փորձագետները չեն շտապում լավատեսական կանխատեսումներ անել: ՙՄենք ԵՄ բազմաթիվ գագաթաժողովներ ենք տեսել, որոնց ընթացքում քաղաքական գործիչները փորձել են լուծել տնտեսական հարցեր: Բայց դրանցից ոչ մեկն առանձնահատուկ արդյունավետությյամբ աչքի չի ընկել՚,-ասել է Shanghai CIFCO Futures վերլուծաբան Լի Նինը, ում խոսքերը մեջ է բերում Ռոյտեր գործակալությունը: Ըստ փորձագետի, ՙբյուջետային միությունը՚, ինչի մասին նախորդ շաբաթ հայտարարել էր ՖՀ ղեկավար Անգելա Մերկելը, այդքան էլ հեշտ չի լինի ստեղծել, քանի որ ներկա պահին տարբեր երկրներ տարբեր դիրքորոշումներ ունեն այս հարցում: