Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2011 16:51
Fitch Ratings-ը նվազեցրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկանիշը մինչև ՙBB-՚ մակարդակ, ՙԿայուն՚ կանխատեսումով
ԱրմԻնֆո. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի թողարկողի դեֆոլտի (ԹԴՎ) երկարաժամկետ վարկանիշը ՙBB՚-ից ՙBB-՚ մակարդակի: Կանխատեսումըª ՙԿայուն՚:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանն այսօր տեղեկացվել է Fitch Ratings-ից, Բանկի կայունության վարկանիշը հաստատվել է ՙb+՚ մակարդակում, կարճաժամկետ ԹԴՎ-նª ՙB՚ մակարդակում, բանկի անհատական վարկանիշըª ՙD՚ մակարդակում, աջակցության վարկանիշըª ՙ3՚ մակարդակում:
Ըստ Fitch Ratings-ի տվյալների, բանկի երկարաժամկետ ԹԴՎ-ի իջեցումը արտացոլում է գործակալության կարծիքը բանկի բաժնետեր Credit Agricole S.A.-ի (ՙAA-՚/Rating Watch ՙԲացասական՚) կողմից աջակցության տրամադրման հավանականության մասին: ՙՆերկայումս իր գնահատականներում Fitch-ն առավելապես շեշտադրում է այն գործոնները, որոնք ավելի վաղ սահմանվել էին որպես զսպողª աջակցության տրամադրման հավանականության համար՚, - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
ՙԱյսպիսի գործոնները ներառում են այն, որ Հայաստանի շուկան CA-ի համար չի հանդիսանում ռազմավարական տեսանկյունից կարեւոր, նաեւ որ այս բաժնետիրոջը պատկանում է բանկի փոքր մինորիտար փաթեթը (28%) եւ CA-ի սահմանափակ մասնակցությունը զարգացող շուկաներում: Սա նշանակում է, որ ԱԿԲԱ-ի ցուցանիշները եւ դեֆոլտը, եթե այն տեղի ունենա, բացասական հետեւանքների մեծ ռիսկ չեն ներկայացնում Credit Agriucole խմբի կառույցների համար՚,- նշում է Fitch-ը, նկատելով, որ Credit Agricole-ի կողմից հայկական բանկի աջակցության կարիք դեռեւս չի զգացվել, ինչը նշանակում է, որ աջակցության տրամադրումը դեռեւս չի փորձարկվել գործնականումª հաշվի առնելով հայկական բանկի լավ ֆինանսական ցուցանիշները:
Վարկանիշային գործակալությունը հավանական է համարում, որ ապագայում ԱԿԲԱ-ի ԹԴՎ-ի վերանայումը կախված է լինելու Credit Agricole-ի կողմից հայկական բանկին աջակցության տրամադրման պատրաստակամության մասին Fitch-ի կարծիքից: ԱԿԲԱ-ի վարկանիշի հետագա իջեցումը չի բացառվում նաեւ Հայաստանի սուվերեն վարկանիշի նկատմամբ որեւէ բացասական գործողության դեպքում:
ԱԿԲԱ-ի կայունության վարկանիշը հաշվի է առնում բանկի վերջերս ցուցադրած արագ աճը, վարկերի կենտրոնացվածության մակարդակների աճը եւ վարկերի դոլարացվածության դեռեւս բարձր մակարդակը (III եռամսյակի վերջի դրությամբª 57%), ինչը բանկին ենթարկում է անուղղակի շուկայական ռիսկիª ազգային արժույթի արժեզրկման դեպքում: Միաժամանակ, վարկանիշն արտացոլում է խնդրահարույց վարկերի ցածր մակարդակը, բանկի լավ լիկվիդայնությունը, վերաֆինանսավորման ռիսկերի կառավարելիությունը, բարձր շահութաբերությունը եւ կապիտալացվածությունը (ընդհանուր կապիտալի բավարարությունը Basel II-ով III եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 20,8%) եւ լայն հաճախորդային բազան Հայաստանում:
2011թ. III եռամսյակի վերջի դրությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ընդհանուր ակտիվներով Հայաստանի խոշորագույն բանկն է (երկրի բանկային համակարգի ակտիվների շուրջ 11%-ը), զգալի մասնաբաժիններ է զբաղեցնում գյուղատնտեսության վարկավորման (մոտ 50%) եւ սպառողական վարկավորման (14%) շուկաներում: Credit Agricole-ին է պատկանում բանկի բաժնետոմսերի 28%-ը, իսկ մնացածը բաշխված է յուղացիական փոխօգնության 10 միավորումների միջեւ: