Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2011 18:09
Պրոմեթեյ Բանկը միացել է դրամական փոխանցումների UNIStream համակարգին
ԱրմԻնֆո. Պրոմեթեյ Բանկը միացել է դրամական փոխանցումների UNIStream համակարգին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Պրոմեթեյ Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ UNIStream համակարգի միջոցով դրամական փոխանցումներ կարելի է կատարել և ստանալ Բանկւ գլխամասային գրասենյակում, ինչպես նաև բոլոր 6 մասնաճյուղերում, որոնցից 5-ը գտնվում է Երևանում, իսկ 1-ը` յումրիում: Նշենք, որ UNIStream համակարգն ընդգրկում է սպասարկման ավելի քան 200 հազ.կետեր մոտ 100 երկրներում:
Ներկայումս Պրոմեթեյ Բանկն աշխատում է նաև Migom, Contact, Money Gram, Anelik և ՙԲիստրայա Պոչտա՚ համակարգերի հետ: