Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2011 14:00
ԱՊՊԱ-ն Հայաստանի ապահովագրողների հատուցումների ավալները մեծացրեց մոտ 5 անգամ, մինչև 14 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրկան հատուցումների ծավալները մեկ տարում աճել են 5 անգամ, հասնելով 5.2 մլրդ.դրամի կամ 14 մլն.դոլարի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական հատուցումների իրականացման ծավալներով առաջատարն է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը`1.5 մլրդ.դրամ, իսկ ամենափոքր ծավալով հատուցումները գրանցել է Սիլ Ինշուրանսը`214 մլն.դրամ:
Հատուցումների ընդհանուր ծավալներում ԱՊՊԱ գծով հատուցումները կազմել են հատուցումների ընդհանուր ծավալների 64%-ը կամ 3.4 մլրդ.դրամ: Երեք եռամսյակների ընթացքում ԱՊՊԱ գծով հատուցումներն աճել են 66.6%: Բժշկական ապահովագրության գծով հատուցումները կազմել են 70.8 մլն.դրամ կամ ընդհանուր հատուցումների 13.6%-ը, գրանցելով 78.1% տարեկան աճ: ԿԱՍԿՈ գծով հատուցումներն անցել են 600 մլն.դրամից, տարեկան աճելով 50.1%: ույքային ապահովագրության գծով հատուցումները կազմել են 155 մլն.դրամ, գրանցելով տարեկան եռակի աճ: Սպահովագրության մյուս տեսակներով ապահովագրական հատուցումները անցել են 100 մլն.դրամից:
2011 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքներով, Հայաստանի ապահովագրողներն ընդհանուր հաշվով գրանցել են 46170 ապահովագրական պատահար, որից 26531-ը` բժշկական ապահովագրության գծով: ԱՊՊԱ գծով գրանցվել է 17522 ապահովագրական պատահար, ԿԱՍԿՈ-ի գծով` 1425 պատահար: Իսկ երաշխիքնրի տրամադրման, ավիացիոն տրանսպորտի, ջրային տրանսպորտի, ինչպես նաև պատասխանատվության ապահովագրության գծով պատահարներ չեն գրանցվել: