Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2011 16:03
2012 թվականի գարնանը KfW ձեռնամուխ կլինի գյուղատնտեսության ֆինանսավորմանը
ԱրմԻնֆո. երմանական KfW բանկը 2012 թվականի գարնանը նախատեսում է սկսել Հայաստանում գյուղատնտեսական վարկրի վերաֆինանսավորման ծրգիրը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում տեղեկացրել է KfW ներկայացչության նախագծերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանը, վարկային ծրագրի արժեքը կազմում է 15 մլն.եվրո, որին դրամաշնորհի տեսքով կավելանա 3 մլն. եվրո`ծրագրի տեխնիկական մասն իրականացնելու համար:
Նա հիշեցրել է, որ ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը ձեռք է բերվել 2011 թվականի սկզբին, Մայնի Ֆրանկֆուրտում: Նրա խոսքերով, ֆինանսավորման տեսքով միջոցները երկրի առևտրային բանկերին կտրամադրվեն հայ-գերմանական ֆոնդի (GAF) միջոցով: Ընդ որում, բանկերի ընտրությունը կկատարվի հաշվի առնելով նրանց մասնաճյուղերի ցանցը, ինչպես նաև գյուղատնտեսկան վարկավորման ոլորտի փորձը: