Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2011 16:17
երմանական KfW բանկը մինչև 2012 թվականը Հայաստանում կապահովի հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման 2.5 մլրդ.դրամի պորտֆել
ԱրմԻնֆո. երմանական KfW բանկն իրականացրել է 2.2 մլրդ.դրամ ընդհանուր գումարով 344 հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորումը, բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման ծրագրի երրորդ տրանշի շրջանակներում: Դա կկազմի երրորդ տրանշի մոտ 20%-ը, 20 մլն եվրո արժեքով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նշել է Հայաստանում KfW նարկայացուցչության նախագծերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանը, վերաֆինանսավորման պորտֆելը բանկն ապահովել է ընթացիկ տարվա հունիս-նոյեմբեր ամիսներին: Նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերը կվերաֆինանսավորվեն Ազգային Հիոթեքային Ընկերության միջոցով:
Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորումը կիրականացվի ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում, ընդ որում, մարզային վարկերի քանակը պետք է կազմի ընդհանուր ծավալների 40%-ը: Ծրագրի մյուս առանձնահատկությունն է հանդիսանում գենդերային դիվերսիֆիկացիայի խթանումը: Մասնավորապես, կանանց տրամադրված վարկերը պետք է կազմեն վերաֆինանսավորման պորտֆելի ընդհանուր ծավալի առնվազն 26%-ը: Վարկերի մարման նվազագույն ժամկետները կազմում են 10 տարի, կանխավճարը` սկսած 30%-ից, վարկի առավելագույն չափը մարզրում կկազմի 12 մլն.դրամ, իսկ Երևանում` 18 մլն.դրամ: