Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2011 17:40
KfW-ի ներդրումների ընդհանուր ծավալները Հայաստանում հասել են 450 մլն.եվրոյի
ԱրմԻնֆո. երմանական KfW բանկը 1995-2011 թվականներին Հայաստանի տնտեսությանն է մոտ 450 մլն.եվրո, տարբեր ոլորտներում համագործակցության և նախագծերի իրականացման ծրագրերի շրջանակներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նշել է KfW ներկայացուցիչ Զարա Չատինյանը:
Նա պարզաբանել է, որ նշված միջոցների մոտ կեսը հատկացրել է երմանիայի Դաշնության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը, դրամաշնորհների և վարկերի տեսքով, ցածր տոկոսադրույքներով և 40 տարի մարման ժամկետով:
Զ.Չատինյանը տեղեկացրել է, որ ներդրումների հիմնական մասն ուղղվել է Հայաստանի էներգետիկ ոլորտին` 239 մլն.եվրո, մասնավորապես, բարձրավոլտ համակարգերի և փոքր ՀԷԿ-երի վերականգնմանը: Նրա խոսքերով, ֆինանսական հատվածին ուղղվել է 113 մլն. եվրո, այդ թվում նաև ՓՄՁ զարգացմանը, ինչպես նաև հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: