Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2011 17:41
ՎՏԲ-Հայաստան բանկը դարձել է Հայաստանի ֆակտորինգային ծառայությունների շուկայի առաջատարներից մեկը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան բանկը դարձել է Հայաստանի ֆակտորինգային ծառայությունների շուկայի առաջատարներից մեկը, 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ապահովելով 709 մլն.դրամի ֆակտորինգային պորտֆել:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 
ՎՏԲ-Հայաստան բանկը  ֆակտորինգային պրոդուկտի ստեղծման ծրագրի իրականացմանը ձեռնամուխ եղավ 2010թ. դեկտեմբերին, և արդեն 2011թ. մարտից  ապահովեց ֆակտորինգային ծառայությունների տրամադրումը ՀՀ բանկային շուկայում` դրանով իսկ էլ ավելի  նպաստելով  իրավաբանական անձանց-հաճախորդների համար նախատեսված ծառայությունների  փաթեթի զարգացմանը:
Բանկը  խոշոր և միջին բիզնեսի հաճախորդներին առաջարկում է դասական ֆակտորինգ, համաձայն որի հաճախորդը զիջում է բանկին դեբիտորային պարտքը, որի դիմաց ստանում է ֆինանսավորում: Ֆակտորինգային ֆինանսավրումը ունի մի շարք առավելություններ: Այն թույլ է տալիս ներմուծողներին մեծացնել վաճառքի  ծավալները`  իր  գնորդներին  առավել  շահավետ պայմաններ առաջարկելու հաշվին` այն է վճարման հետաձգում, ըստ այդմ բանկի կողմից ստանալով ֆինանսավորում առանց գրավի առկայության, ընդ որում ֆինանսավորումը մեծանում է վաճառքների ծավալի հետ համաչափ:   Ներկրողը ստանում է նաև հնարավորություն օգտվել  բանկի  դեբիտորական պարտքի հավաքագրման և կառավարման  մասնագիտացված ծառայություններից: 
ՙԱրդեն մեկ տարի է ինչ ՎՏԲ-Հայաստան բանկը  իր հաճախորդներին առաջարկում է ֆակտորինգային ծառայություններ: Ֆակտորիգային ծառայությունների հանդեպ պահանջարկը ինչ որ չափով հանդիսանում  է  հաճախորդների «Ձեռնարկատիրական հասունությանե ինքնատիպ ցուցանիշ և այժմ նկատվում է ֆակտորինգի հանդեպ պահանջարիկի աճ, քանի որ շատ ընկերություններ դիտարկում են այս պրոդուկտը որպես դեբիտորական պարտքի կառավարման, լիկվիդայնության և վարկային ռիսկերի ապահովագրման  առավել արդյունավետ տարբերակ: Տվյալ ենթատեքստում մեր բանկը` համագործակցելով խոշոր առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ, յուրաքանչյուր հաճախորդին առաջարկում է  ֆակտորինգային համագործակցության անհատական սխեմա՚.-ասել է ՎՏԲ -Հայաստան բանկի գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկովը:
	
2011թ.-ի վերջին ամիսներին նկատվում էր ֆակտորինգային ծառայություններից օգտվող հաճախորդների քանակի ակտիվ  աճ, ինչպես նաև ֆակտորինգային շրջանառության նշանակալի ավելացում: 2011թ. 3-րդ եռամսյակի տվյալներով ֆակտորինգային ֆինանսավորման ընդհանուր ծավալները կազմում են 709 մլն ՀՀ դրամ («Առկաե տեղեկատվական գործակալության տվյալներով զբաղեցնում է 2-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում դասական ֆակտորինգ տրամադրոդ բանկերի միջև):
2012թ. ՎՏԲ - Հայաստան բանկը նախատեսում է հետևողականորեն ընդլայնել ֆինանսավորման ոլորտների ցանկը և մեծացնել ֆակտորինգային գործառնությունների ծավալները, ինչպես նաև զարգացնել ծառայությունների տեսականին` առաջարկելով ֆակտորինգի նոր տեսակներ, այդ թվում միջազգային ֆակտորինգ, որն  ունի  մեծ  հեռանկարներ  Հայաստանյան շուկայում: