Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2011 18:52
Մարվել է ՙՇեն Կոնցեռնի՚ կորպորատիվ պարտատոմսերի չորրորդ տրանշը` 600 մլն. դրամ ծավալով
ԱրմԻնֆո. Շինանյութերի խոշորագույն արտադրող ՙՇեն Կոնցեռնը՚ նախօրեին մարել է կորպորատիվ բաժնետոմսերի չորրորդ տրանշը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է Capital Asset Management ընկերության ¥ընկերության պարտատոմսերի մարկետ-մեյքերը¤ գլխավոր տնօրեն Տիգրան Կարպետյանը:
Ընկերության 600 մլն.դրամ գումարով չորրորդ թողարկումը, 11% եկամտաբերությամբ և 3 տարի շրջանռությամբ, իրականացվել էր 2008 թվականի վերջին: Հայկական բորսայում պարտատմսերը շրջանառվում էին 2009 թվականի հունվարից:
2010 թվականի դեկտեմբերի սկզբին ՙՇեն Կոնցեռնը՚ իրականացրեց պարտատոմսերի 5-րդ թողարկումը, 500 մլն.դրամ ծավալով և 12.5% եկամտաբերությամբ: Կորպորատիվ փոխառությունների լրացուցիչ թողարկման միջոցով ընկերությունը ներգրավեց ևս 1.5 մլրդ.դրամ, որը կազմակերպվել էր այս տարվա նոյեմբերին, փակ բաժանորդագրության միջոցով: Շուկայից ներգրավված գումարները ընկերությունը նախատեսել է ուղղել նոր արտադրամասերի շինարարությանը և արդիականացմանը:
2011 թվականի սկզբին ընկերությունը գնեց Երևան պանելի Hansman գործարանը: ՙՇեն Կոնցռնը՚, որը հանդիսանում է ֆոնդային բորսայի ամենաակտիվ մասնակիցներից ¥թողարկողներից¤ մեկը, աշխատել է լռել գործարքի մասին և հրաժարվելով այն մեկնաբանելուց:
Առաջին անգամ ընկերությունը դուրս եկավ կորպորատիվ պարտատոմսերի շուկա 2006 թվականին, 40 մլն.դրամ ծավալով: Ներկայումս NASDAQ OMX Armenia բորսայում շրջանառվում են ընկերության պարտատոմսերը: