Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2011 23:03
Պրոմեթեյ Բանկը միացել է դրամական փոխանցումների ՙԲիստրայա Պոչտա՚ համակարգին
ԱրմԻնֆո. Պրոմեթեյ Բանկը միացել է դրամական փոխանցումների ՙԲիստրայա Պոչտա՚ համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ դրամական փոխանցումները ԱՄՆ դոլարով և եվրոյով ՙԲիստրայա Պոչտա՚ համակարգով կարելի է իրականացնել և ստանալ գլխամասային գրասենյակում և բոլոր 6 մասնաճյուղերում:
Ներկայումս Պրոմեթեյ Բանկը հանդիսանում է դրամական փոխանցումների UNIStream, Anelik, Migom, Contact և Money Gram համակարգերի անդամ: