Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2011 23:12
Թանկարժեք մետաղները գներ 2 տոկոսով աճել են
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում ոսկին, արծաթը և պալադիումը թանկացել 3%, իսկ պլատինն աննշան էժանացել է, հարնապետությունում գրանցելով թանկարժեք մետաղների գների 2% միջին աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների  նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի դեկտեմբերի 12-18-ը ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21255.50 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 0.2%, արծաթի գինը` 397.68 դրամ, աճելով 0.3%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 18684.76 դրամ, 1.6% շաբաթական անկումով, պալադիումի գինը` 8129.81 դրամ` աճելով 8.5%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 32.5%, արծաթի գինը` 17.4%, իսկ պլատինի և պալադիումի գներն իջել են համապատասխանաբար` 6.3% և 6.9%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 9.2%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%, երրորդ եռամսյակում` 3.9%: Առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 12.3%, հիմնականում արծաթի` 26.5% և ոսկու`15.1% գների աճի շնորհիվ, իսկ պլատինը և պալադիումը թանկացել են 3-4%: Երրորդ եռամսյակում ոսկին թանկացել է 15%, արծաթը` 6.7%, պլատինը` 1.2%, իսկ պալադիումն էժանացել է 7.4%: Հոկտեմբերին թանկարժեք մետաղներն էժանացել են 11.3%, մասնավորապես, ոսկին` 5.7%, արծաթը`16.6%, պլատինը`12%, պալադիումը`11%: Նոյեմբերին թանկարժեք մետաղները կրկին թանկացան 1.6%, մասնավորապես, ոսկին` 4.2%, արծաթը`1.8%, պլատինը`3.4%, իսկ պալադիումն էժանացել է 3%: Դեկտեմբրին շարունակվել է թանկարժեք մետաղների գների աճը, կազմելով 3.7%, մասնավորապես, ոսկու գինն աօել է 1.9%, արծաթինը`2.5%, պալադումի գինը`12.5%, իսկ պլատինի գինը նվազել է 2.3%-ով: