Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2011 19:16
Նոր վարկային քարտ Յունիբանկից` Kaiser սուպերմարկետներում գնումներ կատարելու համար
ԱրմԻնֆո. Յունիբանկն ընդլայնում է համագործակցությունը Kaiser սուպերմարկետների ցանցի հետ և գնորդներին առաջարկում պարզեցված փաստաթղթաշրջանառությամբ նոր վարկատեսակ: Այսուհետ Յունիբանկում կարելի է ձևակերպել U-Kaiser կոբրենդինգային վարկային քարտ, որը նախատեսված է Kaiser սուպերմարկետների ցանցում գնումներ կատարելու համար: Վարկը կարող են ստանալ 21-60 տարեկան այն ֆիզիկական անձինք, ովքեր չունեն բացասական վարկային պատմություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից,
Վարկի գումարը, կախված գնումների հաճախականությունից, կազմում է 100 հազարից մինչև 200 հազար դրամ: Մասնավորապես, եթե գնորդն ունի Kaiser սուպերմարկետի բոնուսային քարտ, ապա նա կարող է ձևակերպել 100 հազար դրամ գումարով վարկ, սակայն, եթե հաճախորդը վերջին երեք ամսում իրականացրել է 150 հազար դրամի առնվազն 30 գնում, ապա վարկի գումարը կազմում է 200 հազար դրամ: Ընդ որում, Kaiser սուպերմարկետի բոնուսային քարտ ունեցող գնորդները Յունիբանկի վարկային քարտը ստանալու համար պետք է ներկայացնեն միայն անձնագիր և սոցիալական քարտ: Եթե գնորդը չունի բոնուսային քարտ, բայց բանկին ներկայացնում է նաև տեղեկանք աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ, ապա նա կարող է ստանալ U-Kaiser քարտը մինչև 150 հազար դրամ վարկային սահմանաչափով: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Քարտի սպասարկումը բանկն իրականացնում է անվճար:
U-Kaiser վարկային քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի 37 մասնաճյուղերից կամ սուպերմարկետներում բացված պրոմո-կետերից որևիցե մեկը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստվցած`ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական Տեղեկատուի, Յունիբանկը ակտիվ քարտերի քանակով գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում, իսկ միջազգային քարտերի և POS-թերմինալների քանակով` առաջատարների եռյակում: 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ունի 546 POS-թերմինալ և 79 բանկոմատ: Բանկի ակտիվ քարտերի տարեկան աճը հիմնականում պայմանավորված է տեղական ArCa քարտերի աճով: