Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2011 20:55
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկան հատել է 746 հազարի սահմանագիծը, սակայն տրանսակցիաներն իրականացվում են միայն 433 հազար քարտերով
ԱրմԻնֆո. Հայաստանի ArCa ազգային պրոցեսինգային կոնտրոնի անդամ բանկերի կողմից թողարվկած քարտերի քանակը 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 746.1 հազար քարտ, 34.6%-ով գերազանցելով 2010-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ArCa-ից, միայն ընթացիկ տարվա նոյեմբերին ArCa համակարգի անդամ Հայաստանի առևտրային բանկերի կողմից թողարկվել է 35799 քարտ, ինչը 78.1% ավելի է 210-ի նոյեմբերի ցուցանիշից: Ընդ որում, այս տարվա նոյեմբերին բանկերի կողմից թողարկվել է 15567 հատ ArCa քարտ, տարեկան 34.7% աճով, 11065 հատ MasterCard, տարեկան ավելի քան կրկնակի աճով, 9167 հատ Visa քարտ, տարեկան 13.7% աճով:
Ակտիվ քարտերի կազմում ամենամեծ բաժինը կազմել են ArCa քարտերը` 385.7 հազ. քարտ, տարեկան 28% աճով, որին հաջորդում են Visa քարտերը` 199.7 հազ.քարտ, տարեկան 29.7% աճով և MasterCard քարտերը`160.7 հազ.քարտ, տարեկան 62.3% աճով:
Ըստ ArCa-ի տվյալների, նոյեմբերին ակտիվ քարտերի 67%-ով կամ 433.4 հազ.քարտերով իրականացվել են տրանսակցիաներ: Մասնավորապես, ArCa համակարգի 282.1 հազ. քարտերով, Visa համակարգի 124.3 հազ.քարտերով և MasterCard համակարգի 96.1 հազ. քարտերով:
Ըստ Armenian Card-ի տվյալների, 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ համակարգում գործող POS-թերմինալների քանակը առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում կազմել է 4023, տարեկան 43.2% աճով, որից 370-ը տեղակայված են եղել կանխիկացման կետերում, տարեկան 12.5% աճով, իսկ 3653-ը` առևտրի կետերում, տարեկան 47.2% աճով: Դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 805 տեղակայված բանկոմատ, 2010-ի համեմատ աճելով 22.2%, կամ 146 բանկոմատով: