Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2011 19:07

HSBC Բանկ Հայաստանը 30 հազ.դոլար է ուղղել ՙՀայ դեռահասները հանուն Էկոլոգիայի՚ ծրագրին


ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը 30 հազ.դոլար է ուղղել ՙՀայ դեռահասները հանուն Էկոլոգիայի՚ ծրագրի ֆինանսավորմանը, որն իրականացվել է ՙԲնության համաշխարհային հիմնադրամի՚ հայաստանյան մասնաճյուղի համակարգմամբ ¥WWF¤, ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Արդյունքնրի ամփոփմանը նվիրված միջոցառման ժամանակ Բանկի մարկետինգի բաժնի ղեկավար Մարիամ Ադամյանը նշեց, որ HSBC-ն մեծ նշանակություն է տալիս շրջակա միջավայրի պահպանմանը: ՙՄեր նպատակն է յուրաքանչյուր երեխային տալ շրջակա միջավայրի վերաբերյալ ինքնուրույն մտորելու հնարավորություն: Մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվել է ծրագրի մասնակիցներին դարձնել էկոլոգիայի դեսպաններ՚,-նշել է նա:

WWF հայկական գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանն էլիր հերթին նշեց, որ նման նախաձեռնություններն ու ծրագրերը թույլ են տալիս հասարակայնության և նոր սերնդի ուշադրությունը կենտրոնացնել շրջակա միջավայրի հրատապ խնդիրներին:

Շրագրին մասնակցեցին Հայաստանի 5 մարզերի` Շիրակի, Վայող Ձորի, Լոռու, Սյունիքի և Տավուշի,ինչպես նաև Երևանի դպրոցների 59 ուսուցիչներ և 207 աշակերներ: Ծրագրի արդյունքներով մշակվել և օգտագործվել է դպրոցական ուսուցողական ՙՄեկ մոլորակ մեկ կենսակերպ՚ ուղեցույցը, որտեղ ներկայացված են երկրի էկոհամակարգի սահմանափակ ռեսուրսների օգտագործման ռացիոնալ մոտեցումները: