Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2011 14:37

Հայաստանի միջազգային համախառն պահուստները մինչև 2011 թվականի հոկտեմբերն աճել են 4.8


ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները մինչև 2011 թվականի հոկտեմբերն աճել են 4.8%, իսկ օգոստոսի համեմատ կրճատվել 2.6%,կազմելով 1955.2 մլն.դոլար: Այս մասին է է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ:

Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը այդ ժամանակահատվածում կրճատվել են 2.5 մլն.դոլարով, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ`53.4%, կազմելով 15.6 մլն.դոլար: Արտարժութային ակտիվները սեպտեմբերին կրճատվել են 2.6%, իսկ 2010-ի դեկտեմբերի համեմատ աճել են 5.9%, կազմելով 1939.7 մլն.դոլար:

Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: