Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2011 16:37
ՙՇուկան լիովին պատրաստ է մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեությանը՚, իսկ հիմնադրամներ դեռ չկան
ԱրմԻնֆո. Շուկան լիովին պատրաստ է մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեությանը, նշել է ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի այն հարցին` պատրա±ստ է արդյոք ֆինանսական շուկան կուտակային համակարգի ներդրմանը, և շուկայում կա±ն արդյոք ներդրումների համար անհրաժեշտ բոլոր գործիքները: Նա տեղեկացրել է նաև, կենսաթոշակային հիմնադրամր գրանցման պաշտոնական հայտ Ռեգուլյատորը դեռ չի ստացել:
Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամները, ըստ մի շարք պաշտոնական հայտարարությունների, պետք է իրենց գործունեությունն սկսեին դեռևս 2011 թվականի ապրիլից, առայժմ կամավոր կենսաթոշակային ապահովման շրջանակներում: Նրանց կողմից դեռ կես տարի առաջ հայտարարվում էր, որ ֆինանսական շուկայի որոշ մասնակիցներ, հատկապես ներդրումային ընկերությունները, բանակցում են Մեգառեգուլյատորի հետ` կենսաթոշակային հիմնադրամի ակտիվների կառավարման լիցենզիա ստանալու նպատակով:
Մեկնաբանելով նոր համակարգի ռիսկերի առկայությունը, ինչը և կարող է վախեցնել ապագա ՙկառավարիչներին՚, ԿԲ Խորհրդի անդամը նշում է, որ կենսաթոշակային համակարգի մասին օրենքում բոլոր ռիսկերը սահմանված են ու կարգավորված: Նա հավելել է, որ ապագա կառավարիչների համար հիմա եկել է իսկական ժամանակն իրենց գործունեությունն սկսելու համար:
Նշենք, որ մինչ այդ կենսաթոշակային ակտիվների կառավարման իրենց մտադրությունների մասին հայտրարում էին երկու ներդրումային ընկերություններ, մասնավորապես, ՙԿապիտալ Ասսեթ Մենեջմենթը՚ և ՙԿասկադ Ինվեսթմենթսը՚: Իսկ ռեֆորմների հիմնական գաղափրը կայանում է նրանում, որ կենսաթոշակային ապահովման կամավոր սխեմաներին ներգրավված գործատուն ստանում է հարկային էական արտոնություններ: