Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2011 21:18
ՀՀ ԿԲ Խորհուրդը որոշել է 2 դասերով ուժը կորցրած ճանաչել և վերաձևակերպել ՌԱՍԿՈ ապահովագրական ընկերության լիցենզիան
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 16-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշել է ՙՌԱՍԿՈ՚ Ապահովագրական ՍՊԸ թիվ 0002 (0043) ԱՊՈ ՙՈչ կյանքի ապահովագրության իրականացման՚ լիցենզիան երկու դասերով ուժը կորցրած ճանաչել և վերաձևակերպել ընկերության լիցենզիան: Այսս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը պարզաբանել են ՌԱՍԿՈ ապահովագրական ընկերությունում, խոսքը գնում է երկաթուղային տրանսպորտի և երաշխիքների տրամադրման ապահովագրության մասին, որոնց ուժը կորցրած ճանաչելու հետևանքով էլ վերաձևակերպվել է ընկերության լիցենզիան:
Ըստ ԱրմԻնֆո-ի, համաձայն վերոնշյալ փոփոխությունների, ՌԱՍԿՈ-ն այսուհետ կիրականացնի ապահովագրական 11 դասերով գործունեություն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենինգի, ՌԱՍԿՈ-ն ամենից ակտիվորեբ է աշխատում ԱՊՊԱ, ԿԱՍԿՈ, բեռնափոխադրումների, գույքի, տուրիստների ապահովագրության հատվածներում: Տարեկան կտրվածքով ընկերությունն ապահովել է ապահովագրական պրեմիաների 8 անգամյա աճ, ինչն առաջին հերթին պայմանավորված է ԱՊՊԱ հատվածում ցուցաբերած ակտիվ գործունեությունով, որտեղ կենտրոնացված է ընկերության հաշվեգրված պրեմիաների 80%-ը: Իրականացրած հատուցումների ծավալով ընկերությունն զբաղեցնում է 7-րդ տեղը, որոնց կազմում ԱՊՊԱ գծով հատուցումնրը կազմում են 58%: Ընկերության ակտիվները 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 2.4 մլրդ. դրամ, գրանցելով 38% տարեկան աճ, սեփական կապիտալը կազմել է 1.8 մլրդ.դրամ, տարեկան 13.3% աճով, ապահովագրական պրեմիաների ծավալը`940 մլն.դրամ, իսկ հատուցումների ծավալը`260.2 մլն.դրամ: 2011 թվականի 9 ամիսների արդյունքներով ընկերությունն ապահովել է 219 մլն.դրամի զուտ շահույթ, գրանցելով տարեկան 15 անգամյա աճ: