Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2011 18:13
AmEx Gold բանկային քարտերով տրանսակցիաների 70%-ը եղել են վճարումներ
ԱրմԻնֆո. AmEx Gold բանկային քարտերով իրականացված տրանսակցիաների 70%-ը եղել են վճարումներ: Այս մասին այսօր այդ քարտերի գործարկման առաջին տարեդարձին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ACBA-Credit Agricole Բանկի գլխավոր տնօրեն Սռեփան իշյանը: Նա հավելել է, որ Հայաստանում գործող մյուս վճարային համակարգերի համեմատ այս ցւցանիշը տատանվում է 10%-ի սահմաներում:
Բանկիրը չի հրապարակել մեկ տարում թողարկված քարտերի թիվը, նկատելով միայն, որ AmEx Gold քարտերով գործարքների բաժինը կազմել է բանկի քարտերով անկանխիկ գործարքների 26%-ը:
Բանկի քարտային կիենտրոնի ղեկավար Լիլիթ ևորգյանն իր հերթին նշել է, որ այս տարի թողարկված AmEx Gold քարտերի թիվի մի քանի անգամ գերազանցում է բանկի կանխատեսումները: Նիշեցնենք, որ սկզբնական շրջանում բանկը նախատեսել էր թողարկել մոտ 1000 քարտ:
AmEx Gold քարչտերին, հիշեցնում է Ս.իշյանը, կցվում է զանազան ծառայությունների փաթեթ, այդ թվում`ապահովագրական ծառայությունների լայն փունջ, մասնավորապես, գնումների ապահովագրություն, ուղևորությունների ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարներից ապահովագրություն և այլն: Քարտերը ֆինանսապես բացառիկ ճկուն են, որոնց սպասարկումը նախատեսում է վարկային գծի բացում, 50 օր մարման արտոնյալ ժամկետով, ինչպես բոնուսային ծրագրերով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ տեղեկագրի, 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ակտիվ քարտերի քանակը գերազանցել է 800 հազարը: Դրանց մեջ կեսից ավելին կազմում են ArCa քարտերը, իսկ կեսից մի փոքր պակաս` Visa քարտերը: Ակտիվ քարտերի ընդհանուր քանակով ACBA-Credit Agricole Բանկը 106.4 հազ.քարտ ցուցանիշով շուկայում զբաղեցնում է 2-րդ տեղը, որոնց մեջ տեղական քարտերը կազմում են 55.4 հազար: