Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2011 14:53
Կոմունալ վարձավճարների նպատակով Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է U-Pay վարկային քարտը
ԱրմԻնֆո. Կոմունալ վճարների UniPay ծառայությունից մշտապես օգտվող հաճախորդներին Յունիբանկն առաջարկում է U-Pay վարկային քարտը, որը նախատեսվծ է սպոռողական նպատակների համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, քարտը կարող են ձևակերպել այն ֆիզիկական անձինք, ովքեր 5 ամիսների ընթացքում կոմունալ վճարներն իրականացրել են Յունիբանկում, չունենալով բացասական վարկային պատմություն: Ընդ որում, վճարների ամսական միջին գումարը պետք է կազմի 50 հազ.դրամից ոչ պակաս: Հաճախորդներին տրամադրվում է Visa համակարգի վճարային քարտ, ամսական իրականացվող միջին վճարների եռապատիկի չափով: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, տոկոսադրույքը` տարեկան 24%, որոնք հաշվարկվում են միայն հաճախորդի կողմից ծախսված գումարի վրա: Քարտապանը պարտավոր է հաջորդ ամիս մարել ծախսված գումարի առնվազն 10%-ը:
Քարռը ձևակերպելու համար հարկավոր է ներկայացնել անձնագիրը, սոցիալական քարտը և կոմունալ վճարների քաղվածքը: Քարտը ձևակերպելիս բանկը գրավային ապահովում, ինչպես նաև աշխատանքից տեղեկանք, չի պահանջում: Քարտը կարելի է ձևակերպել Յունիբանկի ցանկացած 37 մասնաճյուղերում: