Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2011 20:10
ՎՏԲ Հայաստան Բանկը և ADC-ը ստորագրել են ֆինանսավորման համաձայնագիր
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ կողմից տրամադրվել է ֆինանսավորում ինտերնետի լայնաշերտ կապի և տվյալների փոխանցման ոլորտի առաջատար ընկերություններից մեկին – ՙԱրմենիա Դեյթաքոմ քամփնի՚ ՓԲԸ (ADC):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
վարկային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն ընկերության հիմնական միջոցների ձեռք բերման և արդիականացման ծախսերը, ինչպես նաև ավարտին կհասցվի ՙԱրմենիա Դեյթաքոմ քամփնի՚ ՓԲԸ միաձուլումը հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկի հետ:
Տվյալ ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանը բարձրացնել սպասարկման որակը և ընդլայնել կորպորատիվ և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը:
ՙՆշյալ գործարքի իրականացման համար ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների թիմը ակտիվորեն համագրծակցել է ՙԱրմենիա Դեյթաքոմ քամփնի՚ ՓԲԸ տարբեր մասնագետների հետ, ինչը թույլ է տվել համալիր գնահատել ընկերության բիզնեսը և գործարքի կառուցվածքը կազմել ոչ ստանդարտ եղանակով: ՎՏԲ-Հայաստան Բանկը համարում է հեռահողորդակցությունը ՀՀ տնտեսության համար առաջնային և ռազմավարական ոլորտ, որտեղ ֆինանսական հաստատությունները պետք է ցուցաբերեն հաճախորդների հետ համագործակցության և ֆինանսավորման նոր մոտեցումներ՚,-ասել է ՎՏԲ -Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկովը:
ՙՄենք ուրախ ենք, որ այս գործարքը կնքվեց ՎՏԲ-Հայաստան բանկի հետ, որի հետ մենք ակտիվորեն համագործակցել ենք գործընթացի իրականացման ընթացքում, երբ վերլուծվում էր մեր ներկա ցուցանիշները և ապագայում ընդլայնման ռազմավարությունը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Էյ Դի Սի ընկերության ստացված օպերացիոն եկամուտը ՎՏԲ-Հայաստան բանկին ներշնչեց վստահություն անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրելու համար: Կնքելով սույն համաձայնագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը վստահորեն իր վրա է վերցնում ՀՀ տնտեսության հետագա զարգացման աճի նախաձեռնությունը՚,-ասել է ՙԱրմենիա Դեյթաքոմ քամփնի՚ ՓԲԸ Տնօրինության խորհրդի նախագահ Խաժակ Կարայանը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ -ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին£ ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը£ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ£ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրումª 68 մասնաճյուղ£