Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2011 17:42
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մասնակցել է Աշխատանքի տոնավաճառին
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մասնակցել է ՙԱշխատանքի տոնավաճառին՚, որի նպատակն էր ցանկացողներին ծանոթացնել ներկայումս Հայաստանի մայրաքաղաքի ընկերություններում և կազմակերպություններում առկա թափուր տեղերին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այդ օրը բոլորին հնարավորություն ընձեռվեց առցանց աշխատանքի հայտ ներկայացնել մեր բանկում, որի արդյունքում ստացվեց 250-ից ավել հայտ` հիմնականում բուհերի ուսանողների և բանկային աշխատողների կողմից: Թափուր աշխատատեղերի ցուցակում բանկի կողմից առաջարկվել է վարկավորման վարչության, ինչպես նաև ռեֆերենտի և ցրիչի հաստիքներ:
ՙԱշխատանքի տոնավաճառը՚ տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, Երևանի ՙԿոնգրես՚ հյուրանոցում: Տոնավաճառին մասնակցել է Հայաստանի ավելի քան 300 կազմակերպություն և ձեռնարկություն, այդ թվում` բանկեր, սննդարդյունաբերության ձեռնարկություններ, հեռահաղորդակցական ընկերություններ, ինչպես նաև միջազգային հյուրանոցային համալիրներ:
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն Հայաստանի ֆինանսական շուկայում գործում է 1998 թվականից: Բանկը հանդիսանում է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկի` ՙազպրոմբանկի՚ դուստր ձեռնարկությունը: