Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2011 20:16
HSBC Բանկը նորից ճանաչվել է առևտրի ֆինանսավորման լավագույն բանկն աշխարհում
ԱրմԻնֆո. HSBC Բանկը բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի ՙԱռևտրի ֆինանսավորման Լավագույն Բանկը աշխարհում՚: ՙԱռևտրի ֆինանսավորման գծով առաջատար բանկերը՚ գլոբալ հարցման արդյունքներով HSBC Բանկը-ն առաջին անգամ արժանացել է նաև ՙԱրտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհում՚ մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգերում: 
Այս ընտրությունը կայացվել է 2011 թվականին աշխարհում առևտրի ֆինանսավորման ոլորտում գործող առաջատար ֆինանսական հաստատություններին գնահատողների` HSBC-ի առևտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվող հաճախորդների և GTR-ի ընթերցողների կողմից տրված շուրջ վեց հազար քվեների արդյունքում: Այս արդյունքը փաստում է, որ միջազգային բիզնեսը ամբողջ աշխարհում համարում է HSBC-ին առևտրի ֆինանսավորման առաջատար բանկը, ինչը հաճախորդների կարիքներին միտված լինելու  և HSBC-ի մասնագետների կողմից հաճախորդին յուրաքանչյուր օր ցուցաբերվող հավատարմության և աջակցության վկայություն է: 
ՙՉափազանց հպարտ եմ, որ HSBC Խմբի ընդհանուր հաջողության մեջ իր ավանդն է ունեցել նաև HSBC Բանկ Հայաստանը, որին բաժին է ընկնում Հայաստանի առևտրի ֆինանսավորման շուկայի 30 տոկոսը: Մենք շարունակում ենք խթանել առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր տեսակները Հայաստանում` ավելի քիչ ծախսերով բարձրորակ լուծումներ տրամադրելով և հաճախորդների միջազգային առևտրային գործարքների ապահովությունը երաշխավորելով՚, - նշեց HSBC Բանկ Հայաստանի լխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: 
 
Հայաստանում միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը լինելու` HSBC-ի ռազմավարությանը համապատասխան, այս տարի, շնորհիվ Հայաստանում բանկի ներկայությանը, HSBC Բանկ Հայաստանի ավելի քան 4 տասնյակ հաճախորդների հնարավորություն ընձեռվեց մասնակցել համաեվրոպական համաժողովների` հունիսին Շանհայում կայացած ՙԱռևտրի Փոխանակմանը՚, Համբուրգում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած  ՙԱռևտրի ագաթնաժողովին՚, ինչպես նաև Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխությանը: