Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2011 21:37
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դրամային վարկերը աճել են 30.4%, իսկ դոլարային վարկերը` 3.6%-ով
ԱրմԻնֆո. 2011 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.6 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը կազմել է 30.4%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 66.6 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 3.6%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 դեկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76.8 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 13.2%¤ 382.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 97 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 10.7%¤ 383.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել է 7.1 մլն.եվրոյի առք և վաճառք, 510.8 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 10.8 մլն.եվրո, 516.16 դրամ մեկ վրոյի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել է 559.4 մլն.ռուբլու առք և վաճառք, 12.07 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 112.8 մլն.ռուբլի, 12.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում դեկտեմբերի 5-9-ը իրականացվել է 1.3 մլն.դոլարի առք և վաճռք, 383.59 դրամ/դոլար փոխարժեքով:
Նոյեմբերի 21-25—ն ընկած ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 13.6 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը` 13%¤ 383.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է դեկտեմբերի 6-ին` 4.7 մլն.դոլար և 8-ին` 5.4 մլն.դոլար: Դեկտեմբերի 7-ին և 9-ին բորսայում և միջբանկային շուկայում արտարժույթի առք և վաճառքով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.3 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 24%, իսկ միայն երրորդ եռամսյակում` 5.3%, իսկ տարվա կտրվածքով` 37.5%: