Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2011 16:43
Տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը սեպտեմբերին աճել է 2.9 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում տարադրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ համեմատ աճել է 2.9%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է 7.2%, կազմելով 128.6: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում:
Ընդ որում, 2011 թվականի սեպտեմբերին, 2010-ի սեպտեմբերի համեմատ իրական արդյունավետ փոխարժեքի անկումը կազմել է 4.5%: Հիշեցնենք, որ 2010 թվականին այս ցուցանիշի անկում է գրանցվել մարտ, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, իսկ աճ գրանցվել է փետրվար, ապրիլ, մայիս, հունիս, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին:
Միևնույն ժամանակ, անվանական արդյունավետ փոխարժեքը 2011 թվականի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ աճել է 2.3%, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել է 4.5%, կազմելով 222.3: Ընդ որում, 2011 թվականի սեպտեմբերին, 2010-ի սեպտեմբերի համեմատ անվանական արդյունավետ փոխարժեքը նվազել է 4.4%: 2011 թվականին անվանական արդյունավետ փոխարժեքի անկում է գրանցվել փետրվար, մարտ և ապրիլ և հուլիս ամիսներին, իսկ աճ գրանցվել է մայիսին, օգոստոսին և սեպտեմբերին: