Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2011 17:23
Անելիք Բանկին շնորհվել է Հայ-Կանադական Առևտրի Պալատի հավաստագիրը
ԱրմԻնֆո. 2011 թվականի դեկտեմբերին ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն արժանացել է ` Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատի հավաստագրին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Հավաստագրի հանձնման արարողության ժամանակ Հայ-Կանադական Առևտրարդյունաբերական Պալատի նախագահ պարոն Ազատ Վարդանյանը նշեց. ՙԱվելի քան 1 տարի է, ինչ Անելիք Բանկն անդամակցում է Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատին` 2010 թվականի հոկտեմբերի 15-ից, որի հիմնական նպատակն է գործարար կայուն կապեր հաստատել Հայաստանի և Կանադայի գործարարների միջև, ինչը 2 երկրների գործարարներին թույլ է տալիս փոխշահավետ գործունեություն ծավալել Հայաստանում և Կանադայում և ավելի լավ ճանաչել միմյանց: Անդամակցության ընթացքում «Անելիք Բանկե ՓԲԸ-ի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը կարևոր դեր Է խաղացել Պալատի կայացման և զարգացման գործում, ինչի համար էլ «Անելիք Բանկե-ին շնորհվում է ՀԿԱՊ բարձր հեղինակություն վայելող կորպորատիվ անդամի կոչում իր բոլոր իրավունքներով և առավելություններով՚:
ՙՄենք շնորհակալ ենք Հայ-Կանադական Առևտրի Պալատին և մասնավորապես պրն. Վարդանյանին, և վստահ ենք, որ հետագա մեր համագործակցությունը կլինի էլ ավելի արդյունավետ և փոխշահավետ: Այս հավաստագիրը ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի և Պալատի միջև հաստատված փախհարաբերությունների կարևորությունը՚,-ասաց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը: