Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2011 18:10
Ամերիաբանկն Ամանորի շեմին ֆիզիկական անձանց համար թողարկել է VISA GIFT քարտ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը շարունակում է համալրել ֆիզիկական անձանց ծառայությունների փաթեթը նոր առաջարկներով: Բանկի հերթական առաջարկը VISA GIFT քարտն է: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, քարտը տրամադրվում է ընդամենը մի քանի րոպեի ընթացքում: Նվեր քարտի նվազագույն սահմանաչափը կազմում է 30000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար:
Ամանորի շեմին այն կարող է լավագույն նվեր դառնալ ամենատարբեր նախասիրությունների տեր անձանց համար: Ամերիաբանկի Նվեր քարտն ունի նրբաճաշակ ու յուրօրինակ դիզայն և օրիգինալ փաթեթավորում, ինչն առավել գրավիչ ու հետաքրքիր է դարձնում այն:
VISA GIFT քարտատերը կարող է օգտվել միջազգային VISA ELECTRON քարտի բոլոր առավելություններից, գնումներ իրականացնել աշխարհի ցանկացած կետում, ուր սպասարկվում են VISA ELECTRON քարտեր, ինչպես նաև կատարել on-line վճարումներ:
Ամերիաբանկի GIFT քարտը կապահովի նաև նոր հնարավորություններ քարտատիրոջ համար: VISA GIFT քարտատերը հնարավորություն կստանա օգտվել մինչև 50% զեղչերից Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ավելի քան 250 լավագույն կետերում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ տեղեկագրի, Ամերիաբանկը տարեկան կտրվածքով իր ակտիվ քարտերի թիվը մեծացրել է 58%, հոկտեմբերի 1-ի դրությամբ հասցնելով 24 հազարի: Ընդ որում, քարտերի հիմնական մասը կազմել են Visa և ArCa քարտերը, համապատասխանաբար աճելով 96% և 47%: Ամերիաբանկի քարտային պորտֆելում Visa քարտերը կազմում են 62%, իսկ ArCa քարտերը` 24%: 2011 թվականի 9 ամիսներին քարտերով իրականացված տրանսակցիաների ծավալներն աճել են տարեկան կտրվածքով 80%, կազմելով 36 մլրդ. դրամ, որով բանկը տեղ է զբաղեցրել առաջատարների յոթնյակում: Ներկայումս բանկն ունի 516 POS-թերմինալ և 67 բանկոմատ: Բանկոմատային տրանսակցիաների գծով բանկն ապահովել է 20% տարեկան աճ: Քարտերի ակտիվության տրանսակցիոն գործակցով Ամերիաբանկը 2011 թվականի 9 ամիսների արդյունքներով զբաղեցրել է 1-ին տեղը Հայաստանի բանկային համակարգում: