Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2011 21:00

ՀՀ ԿԲ 2011-2012 թվականների համար մասնավոր ծախսերի և ներդրումների աճի տեմպերի կանխատեսումները վերանայել է դեպի դանդաղման կողմը


ԱրմԻնֆո. Ըստ ՀՀ Կենտորանական բանկի կանխատեսումների, 2011 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով մասնավոր ծախսերի տարեկան աճը կկազմի 3%, ինչը պայմանավորված է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների ծավալներով: Ընդ որում, պետական ծախսերի ծավալները գրեթե փոփոխության չեն ենթարկվել: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2011 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության մեջ, ներքին պահանջարկը տնտեսության մեջ տարեկան կտրվածքով աճել է 3%: Նշված սցենարով զարգացումների դեպքում մասնավոր ծախսերի ու ներդրումների աճը 2011 թվականին համապատասխանաբար կկազմի 4% և 4.3%:

Աղբյուրի համաձայն, 2012 թվականի հունվար-սեպտեմբերին մասնավոր ծախսերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաճի 3.8%, իսկ պետական ծախսերի ծավալը`7.5%, ինչի արդյունքում պահանջարկը կաճի մոտ 4%:

ԿԲ մասնավոր ներդրումների աճի տեմպերի կանխատեսումը վերանայել է դեպի նվազման կողմը, կապված ներքին և արտաքին պահանջարկի դանդաղ վերականգնման, տնտեսվարող սուբյեկտների հոռետեսական դրամադրությունների և շինարարության հատվածի բացասական միտումների հետ: Արդյունքում, ԿԲ 2011 թվականի համար կանխատեսում է մասնավոր ներդրումների 4.3% աճ, իսկ 2012 թվականի համար`5% աճ: Ընդ որում, մասնավոր ներդրումների հիմնական աղբյուրներ կհանդիսանան մասնավոր հատվածին տրամադրված սեփական միջոցներն ու վարկերը:

Մասնավոր սպառման կանխատեսումները, տնտեսական ակտիվության, ինչպես նաև արտասահմանից դրամական փոխանցումների կրճատման հետևանքով վերանայվել է դեպի դանդաղման կողմը: Արդյունքում, մասնավոր սպառման աճը 2011 թվականին կլինի 4%, իսկ 2012 թվականի հունվար-սեպտեմբերին` 3.4%: