Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2011 21:18
ՀՀ ԿԲ կանխատեսում. 2011 թվականի ավարտին ինֆլյացիան կձևավորվի 4-5.5%-ի, իսկ 2012 թվականին` 3-5.5%-ի սահմաներում
ԱրմԻնֆո. 2011 թվականի ավարտին ինֆլյացիան կձևավորվի 4-5.5%-ի սահմաններում ¥92.2% հավանականությամբ¤, իսկ 2012 թվականին 3-րդ եռամսյակի վերջում` 3-5.5%-ի սահմաներում ¥61% հավանականությամբ¤: Նման կանխատեսումներ են արվում ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության մեջ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011 թվականի նոյեմբերին գրանցվել է 1.2% ինֆլյացիա, իսկ հունվար-նոյեմբերին` 2.1%: Մասնավորապես, նոյեմբերին պարենային ապրանքները թանկացել են 2.1%, իսկ հունվար-նոյեմբերին`1.2%: Արյունաբերական ապրանքները նոյեմբերին թանկացել են 0.3%, իսկ հունվար-նոյեմբերին` 3.8%: Ծառայությունների սակագները նոյեմբերին թանկացել են 0.3%, իսկ հունվար-նոյեմբերին` 2.8%:
Ըստ ԱՄՀ կանխատեսումների, 2011 թվականի արդյունքներով Հայաստանում ինֆլյացիան կկազմի 5%: