Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2011 21:45
ՀՀ ԿԲ Կանխատեսում. 2011 թվականին արտահանումը կաճի 18-20%, իսկ ներմուծումը կնվազի 1-3%
ԱրմԻնֆո. 2011 թվականի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալները Հայաստանում կկազմեն 18-20%, իսկ իրական ծավալները կաճեն 12-14%: Կանխատեսումն արված է ընթացիկ տարվա առաջին 3 եռամսյակներում տեղի ունեցած աճի բարձր տեմպերի հիման վրա: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թվականի դրամավարկային քաղաքականությա մեջ, ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին սպասվում է 5-7% սահմաններում: Արտահանվող ապրանքների և ծառայությունների գների տարեկան անկման դեպքում դրանց դոլարային գնի աճը 2012 թվականի հունվար-սեպտեմբերին կկազմի 3-5%:
Արտաքին և ներքին տնտեսություններում սպասվող միտումները կազդեն նաև ներմուծման ծավալների վրա: 2011 թվականը կեզրափակվի ներկրվող ապրանքների ու ծառայությունների դոլարային գների 10-12% աճով: Ապրանքների ու ծառայությունների ներկրման իրական ծավալները 2011 թվականին կնվազեն 1-3%, եթե հաշվի առնենք այդ ցուցանիշի անկումն առաջին կիսամյակում: 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին սպասվում է ներկրվող ապրանքների ու ծառայությունների գների աճ, ինչպես նաև դրանց իրական ծավալների 1-3% աճ:
Արդյունքում, ընթացիկ հաշվառման բաժինը ՀՆԱ կազմում 2011 թվականի ավարտին կկազմի 12%: Այդ ցուցանիշի բարելավման միտումը կպահպանվի նաև 2012 թվականի ընթացքում, կազմելով 9-11%:
Արտաքին հոռետեսական ռիսկերի ֆոնի ներքո, զարգացող երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, կնվազեն արտահանման, օտարերկրյա ներդրումների և ֆինանսական հոսքերի ծավալները: Մասնավորապես, հումքի գների իջեցումը, համաշխարհային անկման պայմաններում, բացասականորեն կազդի ռուսական տնտեսության վրա, ինչն էլ իր հերթին, էապես կանդրադառնա Հայաստանի արտահանման ծավալների և ֆինանսական հոսքերի վրա:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը նոյեմբերին աճել է 0.1%, իսկ տարեկան կտրվածքով`10.2%, մինչև 192.8 մլրդ.դրամ կամ 504.5 մլն.դոլար: Դրա կազմում արտահանումը աճել է 9.9%, մինչև 47.4 մլրդ.դրամ կամ 124.1 մլն.դոլար, գրանցելով տարեկան 22.3% աճ: Իսկ ներմուծման ծավալները կրճատվել են 2.8%, մինչև 145.4 մլրդ.դրամ կամ 380.4 մլն.դոլար, գրանցելով 6.7% տարեկան աճ: