Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2011 19:31
Standard & Poor's-ը բարձրացրել է Ադրբեջանի վարկային վարկանիշը
ԱրմԻնֆո. Արմինֆո. Standard & Poor's (S&P) միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Ադրբեջանի երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները`BB+/B-ից մինչև BBB-A-3, ՙկայուն՚ կանխատեսումով, կապված բյուջետային բարձր ցուցանիշների և արտաքին վճարային հաշվեկշռի պրոֆիցիտի հետ: Ինչպես նշվում է գործակալության հաղորդագրության մեջ, վարկանշային այս գործողությունը պայմանավորված է S&P-ի վերլուծաբանների կարծիքով, որ Ադրբեջանի պետական հատվածի աճող մաքուր ակտիվները և այդ երկրի միջազգային ներդրումային դիրքը բարելավվել են դեպի մի մակարդակ, որն ապահովում է զգալի պահուստներ, ինչպես բյուջեի, այնպես էլ արտաքին վճարային հաշվեկշռի համար: Այդ պատճառով էլ փորձագետները գտնում են, որ բյուջեի սպասվող պրոֆիցիտի հաշվին պետական ընդլայնված պարտքը կլինի ոչ բարձր: Սակայն հանրապետության վարկանշային մակարդակի վրա շարունակում են զսպող ազդեցություն ցուցաբերել աշխարհագրական և քաղաքական ռիսկերը, մասնավորապես, դա կապված է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հակամարտության ՙսառեցման՚ հետ, ինչի հետևանքով պահպանվում է ռազմական հակամարտության հնարավորությունը: Ինչ վերաբերվում է ներքին իրավիճակին, ապա, գործակալության կարծիքով, երկրի կառավարությունը, կենսամակարդակի բարձրացման ֆոնի ներքո շարունակում է ստանալ բնակչության լայն աջակցությունը: Այնուամենայնիվ, հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ կենսամակարդակի բարձր մակարդակը երաշխիք չի կարող հանդիսանալ քաղաքական կայունության համար: Բացի այդ, S&P-ի վերլուծաբանները գտնում են, որ երկրում որոշումներ ընդունելու գործընթացը մնում է կենտրոնացված և ոչ բավականաչափ թափանցիկ, ինչը կարող է քաղաքական նշանակալից որոշումների ընդունման վրա ունենալ սակավ կանխատեսելիություն: Իսկ անկախ կառույցների հաշվետու լինելն ու թափանցիկությունը, որոնք անհրաժեշտ են արդյունավետ շուկայական տնտեսության գործունեության համար, բավարար կերպով ներկայացված չեն: Վարկանշային ևս մեկ սահմանափակող գործոն է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ, ըստ փորձագետների, Ադրբեջանի դրամավարկային և բանկային համակարգերը բավականաչափ զարգացած չեն: Բանկային համակարգը աչքի չի ընկնում կառավարման և անդերրայթինգի բարձր ստանդարտներով, որին բնորոշ են բարձր դոլարիզացիան ¥ավանդների ընդհանուր ծավալների 58%-ը և վարկերի 37%-ը¤: Իսկ մոնետար քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունները չունեն արդյունավետ գործիքներ, որոնք թույլ կտան ՙստերիլիզացնել՚ կապիտալի խոշորամասշտաբ ներհոսքը: