Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2011 16:59
2012 թվականին Յունիբանկը կներդնի Salesforce.com ընկերության կառավարման նոր համակարգը
ԱրմԻնֆո. 2012 թվականին Յունիբանկը կներդնի CRM-sistem և ամպային հաշվարկների (Cloud Computing) համաշխարհային առաջատար, ամերիկյան Salesforce.com ընկերության ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման նոր համակարգը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
CRM-sistem-ն օգտագործվում է հաճախորդների սպասարկման որակը բարձրացնելու, բանկային պրոդուկտների վաճառքի գործընթացների ավտոմացման, բիզնես-հայեցակարգերի բարելավման և արդյունքների հետագա վերլուծությունների նպատակով:
Աղբյուրի համաձայն, Յունիբանկը Salesforce համակարգի նախագծի իրականացումն սկսել է այս տարվանից: Արդեն ձեռք են բերվել համապատասխան լիցենզիաներ:
Նշենք, որ Յունիբանկն իր գործունեության առաջնահերթ ուղղության է հռչակել մանրածախը: Salesforce ծրագրային համակարգի ներդրման շնորհիվ հաճախորդների հետ փոխադարձ հարաբերութոյւններում Յունիբանկը կարող է հետագայում օգտագործել կոմունիկացիոն բոլոր ուղիները, այդ թվում նաև շարժական բանկինգի ծառայությունը, որի գործարկումը նախատեսվում է հաջորդ տարվա առաջին եռամսյակում: