Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2011 17:00
Յունիբանկը մեկ տարում իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալը մեծացրել է 50 տոկոսով
ԱրմԻնֆո. Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալները դեկտեմբերի 1-ին կազմել են 61.4 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 27%: Ընդ որում, ֆիզիկական անձանց ավանդները 2010 թվականի նույն ցուցանիշը գերազանցել են 24% և դեկտեմբերի 1-ին կազմել 51.2 մլրդ.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
Ըստ բանկի տվյալների, զգալիորեն աճել են նաև իրավաբանական անձանց ժամկետային ավանդները` 50%-ով, անցնելով 10.2 մլրդ.դրամից: ՙԺամկետային ավանդների ծավալների աճը պայմանավորված է բանկի նկատմամբ բնակչության վստահությունով, ինչպես նաև ավանդների գրավիչ պայմաններով, որոնք նախատեսված են հաճախորդների տարբեր խմբերի համար՚,-նշվում է աղբյուրում:
Ըստ բանկի տվյալների, այսօր ավանդատուների մեծամասնությունը գերադասում է ՙՏոնական-10՚ ավանդատեսակը, որը մեկնարկել է Յունիբանկի 10-ամյակի նախաշեմին: Ավանդատեսակի առանձնահատկությունը նրանում է, որ այն ունի բարձր եկամտաբերություն, ԱՄՆ դոլարով ավանդների համար 9%, իսկ ՀՀ դրամով ավանդների համար`12.5%: Ավանդատեսակի նվազագույն գումարը կազմում է 400 հազ.դրամ կամ 1000 ԱՄՆ դոլար: Միջոցները կարելի է տեղաբաշխել 181-365 օրով: Ավանդատեսակի լրացուցիչ առավալությունն է նաև ավանդի գումարի 90%-ի չափով օվերդրաֆտի հնարավորությունը: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում են ArCa և Visa քարտեր: Ավանդը կարելի է ձևակերպել մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը, Յունիբանկի բոլոր մասնաճյուղերում:
Այսօր Յունիբանկը ժամկետային ավանդների ընդհանուր պորտֆելով, ինչպես նաև ֆիզիկական անձանց ավանդների պորտֆելով հանդիսանում էՀայաստանի բանկային համակարգի առաջատարը: