Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2011 16:42
Յունիբանկը “Երևան Սիթի” սուպերմարկետներում բացել է երկու նոր պրոմո-կետ
ԱրմԻնֆո. “Mobile Centre” խանութ - սրահներում ներկայացված տեխնիկայի ապառիկ վաճառքը հաճախորդների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը պրոմո-կետեր կբացի նաև “Երևան Սիթի” սուպերմարկետներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
Համագործակցության շրջանակներում Երևանի Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում տեղակայված սուպերմարկետներում արդեն իսկ բացվել և հաճախորդների սպասարկումն են սկսել բանկի երկու նոր պրոմո-կետերը: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են Յունիբանկի կողմից առաջարկվող սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդներին վարկային հայտի լրացման և ներկայացման գործում:
“Mobile Centre” խանութ – սրահից բջջային հեռախոս կամ այլ տեխնիկա ձեռք բերելու համար Յունիբանկը տրամադրում է U-Best Offer վարկը հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 500 հազար դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճար բանկը չի պահանջում: Վարկերը տրամադրվում են բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման համար հաճախորդը պետք է ներկայացնի դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Վարկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացվում է անվճար:
Պրոմո-կետերի ցանցի ընդլայնումն ավելի մեծ թվով հաճախորդների հնարավորություն է ընձեռում տեղեկանալու և օգտվելու Յունիբանկի սպառողական վարկավորման ծրագրերից հենց վաճառքի կետերում, ինչն առավել հարմարավետ է հաճախորդի համար: Ներկայումս Յունիբանկի պրոմո-կետերն ակտիվորեն աշխատում են նաև Orange-ի ցանցում, Նիքս, Ֆայն, Rich Comp, Iphone.am և MyNotebook.am խանութ-սրահներում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալությա կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Յունիաբանկը սպառողական վարկերի ծավալներով գտնվում է առաջատար բնկերի հնգյակում, գրանցելով վարկային ընդհանուր պորտֆելի 30% աճ: Ընդ որում, Յունիբանկի սպառողական պորտֆելում վճարման հետաձգումով ապրանքների գնման վարկերի ծավալը կազմում է 25%, 2011 թվականի 9 ամիսներին աճելով մոտ 2 անգամ: