Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2011 17:00

Արագ բանկային սպասարկման նպատակով Յունիբանկը կբացի նոր ֆորմատի գրասենյակներ


ԱրմԻնֆո. Յունիբանկն իր գործունեության մանրածախի ուղղության զարգացման շրջանակներում ակտիվորեն ընդլայնում է իր ներկայությունն ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, նոր մասնաճյուղերի հետ միասին տարվա ընթացքում բանկը կբացի նոր ֆորմատի մի շարք լրացուցիչ գրասենյակներ, որոնք կմասնագիտանան հաճախորդների վճարա-հաշվարկային սպասարկման ոլորտում: Մասնավորապես, լրացուցիչ գրասենյակները կիրականացնեն UNIStream դրամական փոխանցումներ, կընդունեն կոմունալ վճարներ, կիրականացնեն արձարժույթի փոխանակում և այլն:

Լրացուցիչ գրասենյակների բացումը հանդիսանում է բանկի մասնաճյուղերի ցանցի ընդլայնման համալիր ծրագրի մի մասը: Ներկայումս Յունիբանկն ունի 38 մասնաճյուղ, ինչպես նաև ներկայացուցչություն Մոսկվայում: