Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2011 17:37
ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգը 2011 թվականի 11 ամիսների ընթացքում գրանցել է փոխանցումների քանակի ավելի քան 50%-ի աճ
ԱրմԻնֆո. ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգը 2011 թվականի 11 ամիսների ընթացքում գրանցել է փոխանցումների քանակի ավելի քան 50% աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, 2010 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգով 2011 թվականի 11 ամիսների ընթացքում փոխանցումների քանակը կազմել է 1,405,088, ինչը ավելի քան 50%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակաշրջանում կատարված փոխանցումների քանակը:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգով իրականացված փոխանցումների ծավալը աճել է 14%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2011 թվականի 11 ամիսներին կատարված փոխանցումների ծավալը կազմել է 951,464,240.00 ԱՄՆ դոլարին համարժեք:
ՙ2009 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգի գրանցված անկումը վերջին երկու տարիներին վերականգնվում է, դրա մասին են վկայում 2010-2011 թվականներին համակարգի գրանցած քանակական և ծավալային ցուցանիշները: Ոգևորիչ փաստ է, որ աճում են դեպի Հայաստան փոխանցումների ծավալը, ոչ միայն ՙԱնելիք Բանկով՚ այլ նաև հայկական այլ բանկերով, որոնք օգտվում են ՙԱնելիք՚ համակարգից: 2011 թվականին ՙԱնելիք՚ համակարգով փոխանցումների աճի տեսանկյունից առանձնացել են հայկական 3 բանկեր` ՀայԷկոնոմ Բանկը, Արարատ Բանկը և Զարգացման Հայկական Բանկը, որոնք գրանցել են թե ծավալային, և թե քանակական զգալի աճ՚, - ասաց Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը:
Աճի նման տեմպերի պահպանման դեպքում ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգի շրջանառությունը տարեվերջին կգերազանցի 1 մլրդ. ԱՄՆ դոլարը: