Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2011 17:37
Դեկտեմբերի 23-ին ՙԱմերիա՚ ընկերությունների խումբը կազմակերպում է բարեգործական աճուրդ
ԱրմԻնֆո. ՙԱմերիա՚ ընկերությունների խումբը 2011թվականի դեկտեմբերի 23-ին, ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցի ՙՏիգրան Մեծ՚ սրահում կազմակերպում է ամանորյա բարեգործական միջոցառում` աճուրդ, որը նպատակ ունի աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ՙԱմերիա՚ ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել Ամանորի շեմին նման աճուրդի կազմակերպումը: Այս անգամ աճուրդին կներկայացվեն հայ անվանի մի շարք անձանց կողմից ստեղծված նկարները: Նրանց շարքում են Լևոն Իգիթյանը, Արա Երնջակյանը, Նարեկ Սարգսյանը, Միքայել Պողոսյանը, Երվանդ Երզնկյանը, Ազատ ասպարյանը, Լևոն Մալխասյանը, Վարդան Պետրոսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Յակոբ Զարգարյանը, Հայկ Դեմոյանը, Շուշան Պետրոսյանը, եղամ րիգորյանը, Անդրեն, Արամոն, Նունե Եսայանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Խանդիկյանը, Երվանդ Մանարյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արա ևորգյանը, Էդուարդ Թոփչյանը և այլոք: Նկարչական աշխատանքների կազմակերպման հարցում իր մեծ աջակցությունն է ցուցաբերել եղագիտության Ազգային Կենտրոնը: Իսկ միջոցառման կազմակերպմանն աջակցել է ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցը:
Աճուրդին ներկայացվելու են նաև հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ:
Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք են զգում:
Ամերիա ընկերությունների խումբը կոչ է արել անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ «Ամերիաե խմբի նախաձեռնությանը, մասնակցել բարեգործական ցուցհանդես-աճուրդին կամ հանդես գալ առանձին հանգանակությամբ: