Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2011 19:59
Կոնվերս բանկը զգուշացնում է չտրվել խաբեբաների սադրանքներին և զերծ մնալ խաբեբաների դրամահավաքության մասնակիցը դառնալուց
ԱրմԻնֆո. Կոնվերս բանկը տեղեկացնում է, որ որոշ անպատասխանատու քաղաքացիներ շահարկելով բանկի կողմից իրականացվող ՙԴարձիր Ձմեռ պապ՚ բարեգործական ակցիան` գումարներ են կորզում ազնիվ քաղաքացիներից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը պարզաբանել են Բանկի մամուլի ծառայությունում, Բանկը բարեգործական ակցիան իրականացնում ԲԱՑԱՌԱՊԵՍ բանկի տարածքում:
Կոնվերս բանկը պաշտոնապես հայտարարում է, որ այդ խաբեբաները որևէ առնչություն չունեն բանկի հետ` ավելին նրանք պախարակում են բանկի բարի անունն ու համբավը:
Կոնվերս բանկը զգուշացնում է չտրվել խաբեբաների սադրանքներին և զերծ մնալ խաբեբաների դրամահավաքության մասնակիցը դառնալուց:
Նշենք, որ ՙԴարձիր Ձմեռ պապ՚ բարեգործական ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը դեկտեմբերից սկսել է ՙՄարի Իզմիրլյան՚ մանկատան համար միջոցների հավաքումը: Այդ նպատակով բանկում բացվել է հատուկ հաշիվ` 19300 36912207200 և տեղադրվել միջոցների հավաքման արկղեր, բացառապես բանկի 4 մայրաքաղաքային մասնաճյուղերում: