Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2011 19:20
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամանորյաե ավանդային ակցիայի մասին
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդատուներին մատուցում է հերթական նվերը և հայտարարում է «Ամանորյաե ավանդային ակցիայի մասին:Ակցիան գործում է ս.թ. դեկտեմբերի 26-ից 2012թ. փետրվարի 28-ը: Ակցիայի շրջանակներում դրամային ավանդները կընդունվեն 3 ամիս ժամկետով տարեկան 13% տոկոսադրույքով:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, ակցիայի շրջանակներում Բանկը հաճախորդներին նաև առաջարկում է Visa պլաստիկ քարտ ավանդի գումարի 90% չափի վարկային սահմանաչափով:
Տվյալ ակցիան ավանդատուներին տրամադրում է հնարավորություն ստանալ նշանակալի եկամուտ կարճ ժամանակահատվածում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների կազմում և իր հաճախորդներին է առաջարկում ժամանակակից բանկային պրոդուկտների և ծառայությունների ընդարձակ ցանկ: Ներկայումսբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում /68 մասնաճյուղ/: