Երկուշաբթի, 9 Հունվարի 2012 19:38
2011 թվականի նոյեմբերին 1 քառ.մետր բնակելի տարածքի գինն աճել է 1 տոկոսով
ԱրմԻնֆո. 2011 թվականի նոյեմբերին 1 քառ.մետր բնակելի տարածքի գինն աճել է 0.82% ¥2.52% տարեկան անկումով¤: Ընդ որում, բազմաբնակարան շենքերում այս ցուցանիշը աճել է 0.51% ¥տարեկան անկումը` 2.6%¤, մինչև 258 հազ.դրամ: Միևնույն ժամանակ, մասնավոր տներում այս ցուցանիշը աճել է 1.13% ¥տարեկան անկումը`2.43%¤, մինչև 277.2 հազ.դրամ:
Ըստ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությոինից, ամենաբարձր գները գրանցվել են Երևանում, մասնավորապես, Կենտրոն համայնքում, որտեղ 1 քառ.մետր բնկելի տարածքի գինը 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 452 հազ.դրամ, նոյեմբերին աճելով 3.65%, իսկ տարեկան կտրվածքով`0.98%: Արաբկիր համայնքում այս ցուցանը կազմել է 335.3 հազ.դրամ, նոյեմբերին իջնելով 1.96%, իսկ տարեկան կտրվածքով` 7.53%:
Աղբյուրի համաձայն, մնացած համայնքներում գներն սկսվում են 220.7 հազ.դրամից, բացառությամբ Նուբարաշեն համայնքի, որտես այս ցուցանիշը կազմել է մոտ 140.1 հազ.դրամ: Բազմաբնակարան շենքերում և մասնավոր տներում այս ցուցանիշը Կենտրոն համայնքում կազմել է 470 հազ.դրամ, իսկ Արաբկիրում`372.2 հազ.դրամ: Այնուհետև հաջորդում են Քանաքեռ-Զեյթուն, ՆորքժՄարաշ, Էրեբունի, Շենգավիթ, Դավիփաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա համայքները, որտես գները տատանվել են 230-279.8 հազ.դրամի սահմաններում:
Երևանի Նուբարաշեն համայնքում մասնավոր տների գները կազմել են 144.8 հազ.դրամ: ների ամենամեծ աճը գրանցվել են Կենտրոնքում`3.65%, իսկ ամենամեծ անկումը` Ավանում`2.69%: Իսկ տարեկան կտրվածքով ամենամեծ աճը գրանցվել է Նորք-Մարաշ համայնքում`10.19%, իսկ ամենամեծ անկումը`Էրեբունի համայնքում`7.17%: Մասնավոր տների 1 քառ.մետրի գներկ ամենամեծ աճը գրանցվել է Կենտրոնում`3.3%, իսկ ամենամեծ անկումը`Ավանում`1.56%: Ընդ որում, տարեկան ամենամեծ անկումը գրանցվել է Շենգավիթում`7.17%, իսկ ամենամեծ աճը`Նորք-Մարաշ համայնքում`10.19%: