Երկուշաբթի, 9 Հունվարի 2012 21:56
Հայկական Ամերիաբանկը դուրս է գալիս վրացական շուկա
ԱրմԻնֆո. Հայկական Ամերիաբանկը մոտ 1 ամսից պաշտոնապես դուրս կգա վրացական բանկային շուկա: Անցյալ տարի Ամերիաբանկը գտնվում էր վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ մտադիր էր ձեռք բերել վրացական HSBC-Վրաստան բանկի ակտիվները: Այս մասին տեղեկացնում է վրացական bizzone.info կայքը:
Ինչպես նշվում է կայքում, ըստ ՙԿոմերսանտ՚ ռադիոյի, հայկական բանկի կառավարիչը վրացական շուկան հայտարարել էր անմրցունակ, այնտեղ առկա երկու բանկերի գերակայության պատճառով: Սակայն այսօր պարզվում է, որ Ամերիան մտադիր է այդ շուկա ներթափանցել որպես անկախ մասնակից: Ըստ ռադիոյի, արդեն փետրվարին պաշտոնապես կհայտարարվի վրացական շուկա դուրս գալու մասին:
Ամերիաբանկի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը 2011 թվականի հոկտեմբերին տեղեկացրել էր, որ ՙԱմերիա՚ ընկերոությունների խումբը բանակցում է վրացական բանկերից մեկը ձեռք բերելու ուղղությամբ և մտադիր է Վրաստանում զարգացնել կորպորատիվ բանկինգի հատվածը: ՙՀաշվի առնելով վրացական շուկայի մոտիկ լինելը հայկական շուկային, ինչպես նաև կապերն ու օրենսդրական առանձնահատկությունները, մենք որոշեցինք այդ շուկա մտնել ոչ թե ներկայացուցչություն բեցելով, այլ միանգամից բանկ ձեռք բերելով և այդ հարցով արդեն 2 տարի է ընթանում են լուրջ բանակցություններ՚,-ճշգրտել է Ջրբաշյանը: Նա նշել է, որ բանկի ձեռքբերման մասին սկզբում նախատեսվում էր հայտարարել 2011 թվականի սեպտեմբերին, սակայն գործարքը հետաձգվեց, իսկ քննարկումները դեռ շարունակվում են: ՙՀաշվի առնելով վրացական շուկայի նկատմամբ մեր հաճախորդների շահերը, մենք գտնում ենք, որ կկարողանանք մեր նիշան զբաղեցնել վրացական բանկային հատվածում, ընդ որում, մեր սեփական բրենդի ներքո: Այս հարցը նույնպես քննարկվում է՚,-նկատել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրենը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ամերիաբանկի ակտիվները կազմել են 190.7 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը`33.5 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը`25.5 մլրդ.դրամ: Այս ցուցանիշներով Ամերիաբանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի եռյակում: 2011 թվականի 9 ամիսների արդյունքներով Ամերիաբանկն ապահովել է 2.9 մլրդ.դրանի զուտ շահույթ ¥4 տեղ¤: Վարկային ներդրումների ծավալով Ամերիաբանկը պահպանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարի դիրքերը, ընդ որում, վարկերի մոտ 80%-ը Բանկի կողմից ուղղվել է երկրի տնտեսությանը: