Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2011 16:53
Արդշինինվեստբանկը ԱԶԲ-ից ստացել է 3 մլն.դոլարի վարկային տրանշ
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը Ասիական Զարգացման Բանկից ստացել է 3 մլն.դոլար գումարով առաջին վարկային տրանշը` 2011 թվականի դեկտեմբերի սկզբին ստորագրված վարկային պայմանագրի շրջանակներում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, միջոցները կուղղվեն փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, որոնք հանդիսանում են բանկի հիմնական նպատակային խումբը: Ինչպես տեղեկացրել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Մհեր րիգորյանը, մնացած 12 մլն.դոլարը բանկի կողմից կօգտագործվի 2012 թվականին, ուղդլեով ՓՄՁ ֆինանսավորմանը: ՙործնականում, բանկի մասնաճյուղերի ցանցը ներգրավված կլինի ԱԶԲ ծրագրի շրջանակներում սուբվարկերի տրամադրման գործընթացին, որն իրականացվում է 12% տարեկան տոկոսադրույքով և 5 տարի մարման ժամկետով՚,-նշել է Մ.րիգորյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արդշինինվեստբանկի վարկային պորտֆելը կազմել է 85 մլրդ.դրամ, տարեկան 37% աճով: Վարկային պորտֆելի կազմում տնտեսությունում իրականացված վարկայիններդրումները կազմել են 66%, գրանցլով 36.2% տարեկան աճ: Նշենք, որ Արդշինինվեստբանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի, գերմանական KfW բանկի, World Business Capital Inc. և SMEDNC վարկային ծրագրերին: Ներկայումս բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում, 6 մասնաճյուղ ԼՂՀ-ում և ներկայացուցչություն`Փարիզում: