Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2011 16:53
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է UNIStream դրամական փոխանցումների համակարգին
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ և UNISTREAM-ը սկսում են համագործակցություն UNISTREAM դրամական փոխանցումների համակարգով դրամական փոխանցումների իրականացման ոլորտում:
Մինչև 2012թ. հունվարի ավարտը UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը ներկայացված կլինի ՀՀ բոլոր մարզերում ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան բանկի լայնածավալ մասնաճյուղային ցանցի, և հանրությունը հնարավորություն կունենա դրամական փոխանցումներ կատարել կամ ստանալ ամենացածր սակագներով Բանկի 68 մասնաճյուղերից ցանկացածում և գլխամասում, ինչպես ռուսական ռուբլով, այնպես էլ ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
ՙUNISTREAM համակարգը դարձավ թվով տասերորդ միջազգային դրամական փոխանցման համակարգը, որի ծառայություններից կարող են օգտվել Բանկի հաճախորդները: Տվյալ համագործակցությունից մենք ակնկալում ենք բարձր մակարդակով և շահավետ պայմաններով մեծ քանակությամբ հաճախորդների սպասարկման հնարավորության իրականացում: Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր հաճախորդ կկարողանա Բանկում գործող մի շարք դրամական փոխանցման համակարգերից ընտրել իրեն հարմար դրամական միջոցի ուղարկման և ստացման տարբերակը՚,-նշեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն` Ա. Խաչատրյանը:
ՙՀայաստանը հանդիսանում է ԱՊՀ երկրներում դրամական փոխանցումների առավել հեռանկարային ուղղություններից մեկը, որտեղ համակարգը իրականացնում է իր գործունեության ակտիվ զարգացում բոլոր հիմնական ուղղություններով: Աշխատանքի սկիզբը այնպիսի հզոր ֆինանսական ինստիտուտի հետ, ինչպիսինն է ՎՏԲ-Հայաստան Բանկը, մենք դիտարկում ենք որպես կարևոր քայլ այս երկրում մեր ցանցի ընդլայնման համար: Առավել ևս, որ Բանկը հանդիսանում է ՎՏԲ խմբի անդամ, որն ունի մասշտաբներով սկզբունքային դիրքեր ողջ շուկայում: Այդ իսկ պատճառով այս ֆինանսական ինստիտուտի հետ համագործակցությունը մեզ համար լուրջ խթան է հետագա առաջընթացի համար՚,-ասաց UNISTREAM-ի նախագահ Սուրեն Այրյանը: Նա նաև նշեց, որ ԱՊՀ-ում գործում են ավելի քան 15 000 սպասարկման կետեր, իսկ UNISTREAM-ի բանկեր-գործընկերների քանակը գերազանցում է 130-ը (չներառելով ռուսական ֆինանսական ինստիտուտները):
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ -ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին£ ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը£ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ£ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրումª 68 մասնաճյուղ£