Երեքշաբթի, 10 Հունվարի 2012 18:32
2012թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկը հաճախորդներին կառաջարկի mobile banking ծառայությունը
ԱրմԻնֆո. 2012թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկը կգործարկի հայաստանյան շուկայում նախադեպը չունեցող մոբիլ բանկինգ /mobile banking/ ծառայությունը, որի շնորհիվ հաճախորդը բջջային հեռախոսի միջոցով կկարողանա կատարել բանկային գործարքներ և վճարումներ ցանկացած վայրից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունից, ծառայությունից օգտվելու համար հաճախորդների բջջային հեռախոսներում կներդրվի հատուկ ծրագիր, որը կապահովի անկանխիկ գործարքների անվտանգ իրականացումը: “Mobile banking-ի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հաճախորդին հեռախոսի միջոցով կառավարել իր բանկային հաշիվները: Mobile banking փաթեթից հայաստանյան շուկայում լայնորեն կիրառվում է միայն SMS-հաղորդագրությունների միջոցով տեղեկատվության տրամադրման ծառայությունը: Այնինչ mobile banking-ը բանկային հաշիվների հետ լիարժեք աշխատելու հնարավորություն է ընձեռում, ինչը և մենք պատրաստվում ենք այս տարի առաջարկել մեր հաճախորդներին”, - ասել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: